Աբովյանի սարի գլխին Էլի մարդ է «վատացել»․ Հայկ Թորոյան

989

հայկ թորոյան

Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Աբովյանի սարի գլխին Էլի մարդ է «վատացել»։
Պատկերացնո՞ւմ եք Ժողովուրդ ջան, ծառուկյան գագոն ֆեյսբուքյան իր էջում մի այնպիս սրտատրոփ շնորհավորական ուղերձ է գրել Լուկաշին,որ չգիտես, լացես թե՛ ծիծաղես, բայց էս մարդը չի հասկացել, որ Ժողովուրդը իր բառապաշարը 5 մատի պես գիտի, նաև գիտի, իր համապատասխան լեքսիկոնը։ Ախր եթե նույնիսկ մանկապարտեզի երեխաները կարդան կհասկանան, որ դա ծառուկյանը չի գրել, հասկացանք՝ լիքը փող ունես, «սարերը» սեփականաշնորհել ես, ու քեզ համար անձնական խմբագիր ես պահում, գոնե մտքերը քոնը լիներ, կամ էտ ո՞ւմ համար ես գրել։ Եթե Լուկաշենկոյի համար ես գրել, ապա Լուկաշենկոն Հայերեն կարդալ չգիտի, իսկ եթե «սապոնվում» ես, ուզում ես Հայ ժողովրդին ցույց տալ, որ Բելառուսի բռնապետը քո ընկերն է, ապա դա բոլորը գիտեն, պարզապես մոռացել ես գովասանքիդ տեքստում ավելացնել տալ, ասելով՝ Լուկաշենկո ջան, եթե Բելառուս ժողովուրդը քեզ աքսորի Բելառուսից, ապա սարի գլխի «բռնազավթած» Դոլչե Գաբաննա առանձնատանս քեզ բունկերում մի սենյակ կտրամադրեմ։
Ոչ հարգելի ծառուկյան գագիկ, դու էն ասա, առյուծի ձագուկները ո՞նց են, հո կոռոնա չե՞ն ընկել, մեկել էն զադնիի հարցը ի՞նչ եղավ, որ ասիր՝ զադնի չեմ դնելու, թե՞ գազը պրծելա, նիտրալ ես դրել ու սարի դիքը խալաստո իջնում ես։ Նայի Դ-ի վրա չթողես միամիտ չնկատես, հասնես Բաքու…

Հ.Գ. ես կարծում եմ, որ Լուկաշենկոն ընտանիքին ոչ թե թուրքիա է ուղարկել, այլ ուղարկել է Հայաստան, Քաղաք Աբովյան Դոլչե Գաբաննա սարի բունկեռ… Դուխով Ժողովուրդ ջան.. ծառուկյան գագոն բացի համապատասխան, ասենք թե ձեր ցավը տանեմ-ից, ոչ մի բան չգիտի.. Բայց կմտածեք, որ նա այդքան անխելք է, ապա ո՞րտեղից իրեն այդքան գումար.. Հիշեցի. հիմարի և խելացու պատմությունը, որ մինչ խելացին մտածում է, հիմարը խելացուն ծեծում է… Հուսամ հասկացաք.. Կարևորը ՀԴՄ-ները չմոռանաք։

gonews.am