Մայիս Սաֆարյանն իր էջում գրել է հետևյալը.
Վովան, նույն ինքը՝ Գասպարյան Վլադիմիրը, մեքենան վարել է «Ազատության» ռադիոկայանի լրագրողների ուղղությամբ, որոնք նկարահանումներ էին անցկացնում Սևանի ափին անօրինական կառուցված շինությունների մասին, և սպառնացել է, որ վրաերթի կենթարկի, ֆիզիկապես կվերացնի, կգյուլլի նրանց, եթե նրանք նկարահանեն իր բռնազավթաց տարածքում կառուցած «ասաբնյակը»։ Դե, կարելի է մտածել, որ Վովան իր տարերքի մեջ է։
Օրվա աստղագուշակ
1-ին անգամ չէ,որ մի երկու քաշ ծխած, «ուռած», «աստվածավախ» Վովան սպառնում է լրագրողներին՝ ես Գասպարյան Վոովաա՜ն եմ, գոչելով, սարսափեք ինձանից տողատակով։ Սակայն սա այդ դեպքը չի։ Նախկինում ստրաբար կատարող մարդ էր, որին թույլատրված էր ամեն ինչ, միայն պաշտպաներ համակարգը, իր տերերին։ Հիմա ուրիշ է, նոր իշխանությունը ստրուկների կարիք չունի, թալանչիների պաշտպանության՝ առավել ևս։
Ահա թե ինչու են տեղի տալիս Վովայի ներվերը, առաջիկայում սպասվում են Սևանի ափին կառուցված անօրինական կառուցված շենք շինությունների՝ պալատների քանդման պրոցեսներ, ինչպես նշել է նորանշшնակ Բնությшն ու շրջակա միջավայրի պահպանման նախարարը, նաև ուժի մեջ կմտնի նոր օրենքը՝ ապօրինական հարստացման մասով։ Դե եկ Վովա, ու մի խփ նվի՛…