Հիշեցնենք, որ մի քանի օր է ինչ մամուլում ամենատարածված լուրերը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին են։ Նշենք, որ նա սպառնալիքներ էր հնչեցրել «Ազատություն ռադիոկայանի» լրագրողների հասցեին, քանի որ նրանք ցանկացել էին Գասպարյանի ապօրինի ունեցվածքի մասին հանրայնացնել։ Այնուհետև համացանցում տարածվում է նրա հարցազրույցը, որտեղ նա մանրամասներ է պատմում և պաշտպանում Սերժ Սարգսյանին։
Լրագրող Գեւորգ Թոսունյանը անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Պարա ՏՎ լրատվամիջոցին տված հարցազրույցին. 6ր 45վրկ. այսքանից ավելի հնարավոր չէր լսել նախկին ոստիկանապետի ինտերվյուն, ընդ որում` այդ րոպեների ժամանակ նա խոստովանեց, որ սպառնացել է Ազատության թիմին` ասելով, թե մի օր նրանց «կպատժեն և պատի տակ կսատկացեն» Ամենազավեշտալի էն էր, որ Գասպարյանը դրոնը, տաս մետրի վրա տեսնելով ներկայացնում էր որպես «տերակտ»: Երևի չգիտի, որ Երևան քաղաքում ամեն շաբաթ մի քանի հատ տենց «տերակտներ» են կազմակերպվում: