Մենք կկորցնենք հզոր, ուժեղ, ազատ պետություն ունենալու հերթական հնարավորությունը, եթե տուրք տանք ժամանակավոր դժվարություններին․Հարություն Ղուկասյան

959

հարություն ղուկասյան

Հարություն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է հրապարակել։

Այն ինչ հիմա տեղի է ունենում հայաստանյան այսպես կոչված ընդիմադիր դաշտում դա տխմարության , ցինիզմի , տգիտության , ինքնահաստատման եվ ամեն գնով իշխաությունը կրկին զավթելու եվ ուզուրպացնելու ջանքերի հանրագումար է:

Նախկին ռեժիմին ուղղակի , կամ անուղղակի ծառայող «ընդիմադիրները» իսպառ զուրկ են փաստերը համադրելու , վերլուծելու ձիրքից:

Այդ նույն «ընդիմադիրները» ամիսներ շարունակ կոկորդ էին պատռում , թե Փաշինյանը հստակ դիրոքորոշում չունի Արցախի հարցում: Հարցադրումները մոտավորապես այսպիսին էին . «Նիկոլ , խոստովանի , որ իշխանության ես եկել Արցախը հանձնելու համար» , «Նիկոլ , հայտարարի , որ գաղտնի բանակցություններ ես վարում» , «Նիկոլ , ասա , թե ինչ ես մտածում Արցախի» հարցում եվ այլն:

Տավուշի սահմանամերձ մարտերից հետո վարչապետը պաշտոնապես հայտարարեց , որ Արցախի հարցում իր կառավարությունը չի ընդունի որևէ որոշում , որն իր մեջ չի ներառելու Արցախի ինքորոշման իրավունքը:
Թվում է , թե ամեն ինչ ասված է , հոգեխանգամունքների մեջ գտնվող մարդիկ պետք է հանգստանան , բայց չէ: Ամիջապես մեդիադաշտ է նետվում հերթական դեմագոգիկ հայտարարությունը : Վ. Բալասանյանը հայտարարում է , որ «Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով սադրում է ադրբեջանին»:

Նույն իրավիճակն առաջացավ , երբ սկսեցին հայտարարել , թե գրականության դասագրքերից հանվում է Մաշտոցը , Նարեկացին , Քուչակը , Խորենացին : ԿԳՍՄ նախարարը Հանրայինի եթերից պաշտոնապես հայտարարում է , որ Մաշտոցը , Նարեկացին , Քուչակը , Խորենացին չեն հանվելու դասաքրքերից , որ դա ակնհայտ սուտ է:
Կարծում եք դրանից հետո կրքերը հանդարտվեցին ? Իհարկե ոչ: Սազներ առած նորից հին , անգիր արագ տեքստներն են արտասանում:

Պատմության դասագրքերի վերաբերյալ ներկա պահին տեղ են ունենում ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ: Չկա որևէ ընդունված որոշում: Ու շատ լավ է , որ կան կարծիքների բախում: Սակայն այդ նույն մարդիկ այս ամեն ներկայացնում են, որպես արդեն կայացած փաստ եվ առավոտից երեկո վայրահաչում:

Այս մարդկանց մասին պետք է մի պարզ ու հստակ բան գիտենալ ՝ նրանք խնդիր չունեն ճշմարտությունը բացահատելու: Նրանց միակ խնդիրը մեդիա դաշտն անկայույն պահելն է , հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով: Ու մեծ մասամբ ազնիվ մղումներից դրդված մարդիկ են նրանց խելացնորությունները տարածում եվ նպաստում դրանց հանրայնացմանը:

Այդ նույն «ընդիմադիրները» կառավարությանը մեղադրում էին նաև նրանում ,թե արտակարգ դրության երկարաձգման միակ պատճառն այն էր , թե իշխանություններ վախենում են հանրահավաքներից:

Դե ինչ , հանրահավաքների արգելքը հանված է: Ցույց տվեք , թե դուք իրականում ինչ եք ներկայացնում ձեզանից եվ , որքան հետեևորդներ ունեք:
Սպասում ենք ձեր «հուժկու , ազգափրկիչ» հանրահավաքներին:

🔥Հիմա ավելի լուրջ բաների մասին: Հեղափոխությանը ակտիվորեն մասնակցած որոշակի ինտելեկտուալ շերտերի մեջ խիստ դժգոհություններ կան այն մասով , որ Փաշինյանը հեղափոխության ուժով , անտեսելով օրենքերը պետք է առանց դատ ու դատասատնի բանտերը լցներ նախկին ռեժիմի բոլոր կարկառուն ներկայացուցիչներով , փակեր նախկիներին պատկանող բոլոր լրատվամիջոցերը եվ այլն…: Եթե հանրագումարի բերենք բոլոր այս ցանկությունները , ապա պետք է փաստենք , որ մենք պահանջում ենք , կամ պահանջում էինք ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին օժտել դիկտատորին հատուկ ամբողջ գործիքակազմով:

Որպեսզի պատկերացում կազմեք , թե խոսք ինչի մասին է բերեմ Սինգապուրի տնտեսական հրաշքի հեղինակ Լի Կուան Յույի ղեկավարման տարիների փորձը: Իշխանության գալով Լի Կուան Յուն լրջագույն եվ խորը բարեփոխումներ իրականացրեց , ստեղծելով մերիտոկրատ , անկաշառ եվ բարձր էֆետկիվությամբ աշխատող կառավարություն , ՍԱԿԱՅՆ իր կառավարման տարիների ընթացքում Լի Կուան Յուն.

1) Ամբողջովին վերահսկել է երկրի բոլոր լրատվամիջոցների գործունեությունը:
2) Արգելված են եղել ամեն տեսակի բողոքի ցույցերն ու հանրահավաքները:
3) Արգելված են եղել ընդիմադիր կուսակցությունների գործունեությունը:

Կարճ ասած արգելված են եղել քաղաքացիական հասարակության բոլոր ատրբուտները: Եվ այդպես 21 տարի:

Նույնն ի դեպ հիմա տեղի է ունենում Ռուանդաում : Աֆրիկյան այդ երկիրն իրոք տնտեսական աննախադեպ առաջնթաց է գրացնել: Կրկին անազատ մամուլ , արգելված կուսակցություններ եվ նախագահ Պոլ Կագամեն , որը նախագահում է 2000 թվականից : Այդ երկրում անցկացված հանրաքվեյի արդյունքում Պոլ Կագամեն կարող է երկիրը նախագահել մինչ 2034 թվ:

Հիմա հարց ՝ մենք ուզում ենք դիկտատոր , որը ազնիվ մղումներից դրդված կարող էր սահմանափակել մեր քաղաքացիական իրավունքները , դիմացը տնտեսական հրաշքի նախադրյալներ ստեղծելով ? Միգուցե եվ շատերն ուզում են , սակայն մենք Սինգապուրը չենք , ոչ էլ Ռուանդան: Մենք գտնվում ենք բարդ տարածաշրջանում , որտեղ գոյության իրավունքի համար միայն ուժեղ բանակը բավարար չէ: Արցախի հարցում աշխարհի վերաբերմունքը կտրուկ կփոխվեր , եթե ՀՀ ում տիրեր նոր , թեկուզ եվ ազնիվ դիկտատորական ռեժիմ:

Դեռ բազում չլուծված խնդիրներ կան , բայց չի կարելի մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ ըկնել: Ես վստահ եմ , որ ի վերջո բոլոր մեղավորները ստանալու են իրենց արժանի պատիժը: Դա ընդամենը ժամանակի հարց է: Ուժեղ եվ հզոր պետություն ունենալու համար հարկավոր է ուժեղ եվ հզոր քաղաքացի: Հարկավոր է այդ քաղաքացուն դաստիրակել , կրթել , զերծ պահել բոլոր այն արատներից եվ այլանդակություններից , որ փորձել են նրա մեջ արմատավորել վերջին 25 տարիերին: Իսկ դրա համար ժամանակ է պետք:

Գրառմանս նպատակը բոլորովին էլ ներկա իշխանությունների բացթողումների արդարացումը չի: Կան հարցեր , որոնք պետք է արագ լուծում ստանան: Մասնավորապես դատաիրավական համակարգի բարեփոխումները , մշակույթային նոր քաղաքականության մշակումը եվ այլն: Բայցևայնպես մենք կկորցնենք հզոր , ուժեղ , ազատ պետություն ունենալու հերթական հնարավորությունը , եթե տուրք տանք ժամանակավոր դժվարություններին եվ չամրացնենք այն գաղափարական հենքը , որի հիմքերը դրվել են հեղափոխության ժամանակ: Եթե կրկին տանուլ տվեցինք այս պատմական շանսը մեր անհամբերության ,անբարտավանության , շտապողականության , տգիտության եվ այլ հոգեբանական արատների պատճառով մեր սերունդները մեզ չեն ների, ինչպես մենք չենք ներում մեր նախնիներին , որոնք հսկա Հայաստանից մեզ բաժին են թողել այս փոքրիկ հողակտորը: Սա էլ չէինք ունենա , եթե չլինեյին ուժեղ անհատնականությունները , որոնք ի հեճուկս ամեն ինչի մինչև վերջ պայքարել են , չեն հանձնվել ու չեն դավաճանել իրենց երազանքին:

gonews.am