…Փետրվարյան այդ ուշ գիշերից առ այսօր չեմ դադարել վստահել ու հավատալ, որ մենակ չեմ, որ կամքս ամուր է քարից էլ … Մեր ոգին հանձնվել չգիտի… Ու Դու մենակ չես !

685

Պարոն Վարչապետ 12 տարի առաջ ուշ փետրվարյան մի ուշ գիշեր կանչեցի Ձեզ… Վրանից դուրս եկաք, մի քիչ քնաթաթախ էիք, իսկ ես այդ օրերի ոստիկանների պահվածքից վրդովված ու մի փոքր գինին էլ ավելացրել էր զայրույթս, ծանոթացանք, զրուցեցինք ասեցի հարձակվելու են. ավելի լավա մենք էլ պատրաստվենք։ Չհավատացիք, Ձեզ բնորոշ մաքրությամբ չպատկերացրեցիք թե ինչ գնով պիտի պահեն ու կոծկեն իրանց թալանածն ու արածները… Եղբայրական բարի խորհուրդով հանգստացրեցիք, ասելով գնա տուն, վաղը կգաս հանրահավաքի։ Այդպես էլ սկսեցի անել զգացի որ մենակ չեմ…., բայց մի քանի օր անց եղավ այն ինչ եղավ …

Հիմա սցենարը նման է, «վիրուսներն» են ուրիշ, բայց մենք արդեն պատրաստ ենք քան երբևէ։

Փետրվարյան այդ ուշ գիշերից առ այսօր չեմ դադարել վստահել ու հավատալ, որ մենակ չեմ, որ կամքս ամուր է քարից էլ … Մեր ոգին հանձնվել չգիտի…

Ու Դու մենակ չես !

Դե Ուրեմն`

Կեցցե_ազատությունը

ԿեցցեՀայաստանիՀանրապետությունը

Կեցցենք_Մենք և մեր երեխաները, որ ապրում ու ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։

Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի !

Հեղափոխության_Պահապաններ

 

barevblog.com