«Կատարյալ բարձիթողի վիճակ է. մի կտոր հացով են պահում ու ենթարկում են բռնության». Մարինա Խաչատրյան

917

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատարյալ բարձիթողի վիճակ է…

Ըստ իմ ստացած ահազանգի` Վարդաշենի անօթևանների կացարանում մարդկանց փակել են, մի կտոր հացով են պահում ու ենթարկում են բռնության։ Ասում են, թե կորոնա-դրական 17 հիվանդ են ունեցել … մարդկանց մի մասը դեռևս ջերմում է ու գտնվում է կացարանում… մյուս մասին էլ պարտադրաբար ուղարկում են ծերանոց…

Չնայած աշխատանքային օրվան ու ժամին` Սոցապ նախարարության հեռախոսզանգին չեն պատասխանում (010 52-08-30, 010 52-68-31)։

Կառավարության թեժ գծի հեռախոսային ռոբոտը «խաբում է», թե «տվյալ պահին բոլոր մասնագերտները զբաղված են, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ» (117):

Լավ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է աշխատում… տեսնենք` ինչով կարող ենք օգնել «ծուղակում հայտնված» մեր քաղաքացիներին։

Հ. Գ. Չե՞ք կարողանում այնպես անել, որ մարդիկ հա՛մ աշխատանք ունենան, հա՛մ արժանապատիվ վերաբերմունքի արժանանան, հա՛մ էլ իրենց մարդ զգան…

Հ. Գ. Թողեք թող աշխատեն… (վարդագույն ակնոց դրած մի քանի զոմբլո)»

hayeli.am