Հայրը ավտոմեքենայով անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն․ վերջինս տեղում մահացել է

918

ավտոմեքենա

Հայրը ավտոմեքենայով անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն․ վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ՝ բակում հայտնաբերել են տղամարդու դի։

На изображении может находиться: обувь

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկանններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Յ․-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ․-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ․-ին, ով տեղում մահացել է։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոտիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի տղան էր։

bavnews.am