Հայտնի է երեկ մահացած զինվորի մահվան պատճառը

1048

Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մահացած զինծառայողը Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր։

На изображении может находиться: обувь

Արագածավան խոշորացված համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյան ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան ինֆարկտ է ստացել։ «Սպորտսմեն տղա էր, սովորական ինֆարկտ է։ Նրա ընտանիքը Ռուսաստանում էր, այսօր վերադարձել են Հայաստան։ Նա էլ էր Ռուսաստանում բնակվում, եկել էր Հայաստան՝ բանակ գնալու, այն էլ այս դեպքը պատահեց»,-ասաց Պապիկյանն ընդգծելով, որ տղան որևէ առողջական խնդիրներ չի ունեցել։ Նյութի աղբյուրը`MaxInfo.am