«Ծաղրելուց առաջ հանրապետականը լավ կլիներ բացատրեր սահմանին մեր զինվորի սոված մնալու իրական պատճառները». Նվեր Մնացականյանի աննախադեպ տեսանյութը

882

Բարև Ձեզ: Պատկերացնում եք, չէ, ինչ կլիներ, եթե չինական տասնհինգ միլիարդանոց ներդրման քարոզչական կուտն ուտեր Հայաստանի գործող կառավարիչներից որևէ մեկը․ հետո ինչով և ինչպես էր նա տարբերվելու նախկինների հայ-չինական երկաթուղու պաշտոնական սուտը, կամ հայկական նոր ատոմակայանի քաղաքական բլեֆը քարոզողից։ Ինչ է, դեռ չեք հավատում, որ գյուղական ճանապարհ եւ մանկապարտեզ կառուցելը համազոր է զինվորի հացին նստած գիշատիչներից ազատագրվելուն։

 

Երևի դրա համար էլ հանրապետական գործիչն էլի շտապեց՝ ծաղրելով չինական անհասցե ներդրումը։ Ծաղրելուց առաջ հանրապետականը լավ կլիներ բացատրեր հյուսիս-հարավ մայրուղում չինական իրական ներդրման տապալման եւ սահմանին մեր զինվորի սոված մնալու պատճառները։ Հետո էլ լավ կլիներ հաշվել, թե հյուսիս-հարավից գողացածով քանի սահման պահող համայնք կդադարեր թակել չքավորության դուռը, եթե կուզեք, դեռ այն ժամանակներից, երբ հյուսիսային պողոտա էիք կառուցում։

Նյութի աղբյուրը`MaxInfo.am