«Աստղիկ» ԲԿ-ում կիրառվում է Իսրայելից ներկրվող հրեական սպերմա. Մ.Խաչատրյան

946

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառման մեջ մի շարք հարցեր է ուղղել «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանին, անդրադառնալով «Աստղիկ» ԲԿ-ի կայքում առկա տեղեկատվությանը առ այն, որ այդ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ ազգությամբ հրեա, պրոֆեսորը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ պարոն Ասատրյան,

Ըստ «Աստղիկ» ԲԿ-ի կայքում առկա տեղեկատվության այդ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն։
http://astghikmc.am/…/verartadroghakan-bjshkutyan-bajanmunq/

Ըստ առկա տեղեկատվության Ձեր ղեկավարության տակ գործող «Աստղիկ» ԲԿ-ի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքում սերմնավորման (ինսեմինացիա) և արտամարմնային բեղմնավորման համար որոշ դեպքերում կիրառվում է Իսրաելից ներմուծված հրեաներին պատկանող սերմը (սպերման)։

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի կետերի, 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

1. Ե՞րբվանից է Հայաստանի Հանրապետություն ներկրվում և «Աստղիկ» ԲԿ-ի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքում կիրառվում վերոնշյալ հրեական սերմը (սպերման)։

На изображении может находиться: обувь

2. Ե՞րբ է «Աստղիկ» ԲԿ-ն ստացել վերոնշյալ իսրաելական սերմի (սպերմայի) վերջին խմբաքանակը։

3. Քանի՞ անձի սպերմատոզոիդ է ներկրվել և ի՞նչ քանակությամբ։

4. Քանի՞ կնոջ շրջանում է ծրագրվում կիրառել Իսրայելից ներկրված այդ սերմը։

5. Արդյո՞ք ներկրված սերմերի բոլոր օրինակները պատկանում են միայն հրեաների, թե՞ կան նաև այլ ազգերի ներկայացուցիչների սերմեր (եթե կան, ապա խնդրում եմ նշել թե ինչ ազգերի` ցույց տալով նաև թվաքանակը)։

6. Արդյո՞ք այդ բանկի բոլոր նմուշներն անցել են հետազոտություն` գենետիկ մուտացիաները բացառելու համար։

7. Ի՞նչ պայմաններում են պահվում ներկրված նմուշները։

8. Քանի՞ հայ կին է արդեն սերմնավորվել վերոնշյալ Իսրայելից ներկրված սպերմայով։

9. Քանի՞ երեխա է ծնվել այդ սերմով սերմնավորման արդյունքում։

Մարինա Խաչատրյան»

pastinfo.am