«Կարդում եմ ու մտածում․ Նիկոլը ո՞ր մեղքի համար է արժանացել նման վերաբերմունքի․․․»․ Սոնա Արշունեցի

1059

սոնա արշունեցի

Սոնա Արշունեցին իր ֆեսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ ( Ամբողջը տեսաերիզում )
Այս հոդվածս գրում եմ տասնյակ ֆեյսբուքյան ընկերներիս խնդրանքով, ովքեր պաշտում են մեր վարչապետին ու ներքին նամակներով ինձ են ուղարկում թերթերի մեջ տպագրված ֆեյսբուքյան ձեր գրառումը, արտահայտելով իրենց վրդովմունքը, Կոչ անելով ինձ, որ անպայման պատասխանեմ, որովհետև ձեր գրառումը չի վրիպել ռեժիմին սպասարկող լրատվականների աչքից, անխնա տարածում են սոցցանցերի մեջ, ջուր լցելով ռևանշիստների ջրաղացին, մոլորեցնելով ժողովրդի այն մասային, ովքեր դեռ դեգերում են մոլորության լաբիրինթոսի մեջ, ռեժիմի ազդեցության տակ են, իսկ ժողովրդի այն հատվածը, որը վստահում է վարչապետ Փաշինյանին, մեծ հույսեր է կապում նրա անձի հետ, կարդալով ձեզ նման բարձր ինտելեկտ ունեցող մտավորականի պես դժգոհություն արտահայտող, հուսալքություն առաջացնող գրառումը պարզապես վրդոված են․․․ կարդում եմ ու հավատալս չի գալիս, որ այս գրառման հեղինակը դուք եք․ մասնավորապես վերջում արտահայտած ձեր միտքը․ «Չեմ կարող ու չեմ ուզում հավատալ ոչ լուսավոր, ոչ բարգավաճ, ոչ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության ու պատասխանատվության ծիրում: Չեմ ցանկանում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը…»: Կարդում եմ ու մտածում․ Նիկոլը ո՞ր մեղքի համար է արժանացել այդպիսի վերաբերմունքի․․․երևի չեք էլ պատկերացնում, թե ինչ իրավիճակում է հայտնվել վարչապետը, երբ չորս կողմից շրջապատված է բորենիներով, գայլերի ոհմակով, ովքեր ատամները սրած առիթ են ման գալիս, որ հոշոտեն․․․

Նման գրառումները ուղղակիորեն ազգի տականքները կիրառում են ժողովրդին մելորեցնելու, Վարչապետին և կառավարությանը վարկաբեկելու համար․․ Չեմ կարծում, որ դուք դա եք Ցանկանում․ գիտեմ, որ սրտնեղված եք, հուսալքված, հատկապես բանակում կատարվող վերջին դեպքերի հետ կապված։ Իրականում բոլորս ենք նեղված, սակայն վստահ եմ մեր վարչապետը կշտկի իրավիճակը․ Մենք՝ մտավորականներս պիտի սառը դատենք, շատ զգույշ լինենք մեր գրառումների մեջ, արտահայտությունների մեջ, որ ժողովրդին չմոլորեցնենք, թևաթափ չանենք, վերջին հույսի լույսն էլ չմարենք և հնարավորություն չտանք ռևանշիստ տա կանքներին, որ օգտագործեն մեր վարչապետի դեմ․ մենք պարզապես իրավունք չունենք կես ճամփին Նիկոլին մենակ թողնելու․ այդ գիշատիչները պարզապես կհոշետեն նրան․ ու նոր Հայաստանը կարժանանա առաջին հանրապետության բախտին․ ՈՒՍՏԻ՝ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ․․․

Սիրելի Հասմիկ Պապյան ընթերցելով ձեր դժգոհությունները ինձ մի հարց շատ հետաքրքրեց ․դուք կոնկրետ վարչապետի՞ց եք դժգոհ, թե՞ ազգային ժողովի խմբակցություններից․․․կրկին եմ ասում․ մեր վարչապետը այդպիսի վերաբերմունքի արժանի չէ․Ժողովուրդը մի լավ խոսք ունի․ «շանը քար չեն գցում, տիրոջ խաթեր» համեմատությունս կոպիտ է, սակայն իրոք մեր վարչապետը հարգանքի է արժանի․ Նրա տիտանական ջանքերի շնորհիվ էր, որ փոթորկված ծովի մեջ հայտնված Հայոց խորտակվող նավը հրաշքով փրկվեց կործանումից, որի վրա էր մի ամբողջ ժողովուրդ և մեր պետականությունը․․․

ՍԻՐԵԼԻ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ, ՀՈՒՍԱՄ, ՈՐ ԻՄ ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՎ ԿՆԴՈՒՆԵՔ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ, ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ․ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԻՏԻ ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶՆԻՎ, ՆՎԻՐՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․ ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ՃԱՆԱՊԱՐՀ ՉՈՒՆԵՆՔ․ ՍԱ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է․․․

 

gonews.am