«Ով կյանքում գոնե մեկ անգամ եղել է այն հատվածում, որտեղ մոլորվել է մեր սպան, կիմանա…»․ Թրքագետ Կարեն Հովհաննիսյանի անդրադարձը Սպայի մոլորվելուն

998

կարեն հովհաննիսյան

Թրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով սպայի մոլորվելուն՝ կատարել է հետևյալ գրառումը, որտեղ մասնավորապես ասվում է. «Ով կյանքում գեթ մեկ անգամ եղել է այն հատվածում, որտեղ մոլորվել է մեր սպան, կիմանա, թե ինչքան բարդ ռելեֆային պայմաններ են։

Ոչ մեկի մտքի ծայրով նույնիսկ չի անցնում, թե տղերքն ինչպիսի միջոցներ են մտածել, չմոլորվելու համար, որպեսզի ամենօրյա սաստիկ բքի, շատ ցածր տեսանիելության պայմանների դեպքում, անդնդախոր ձորերի բերանով այնպես անվտանգ անցնեն, որպեսզի չգլորվեն թեկուզ ձորը։ Մեկ քառակուսի մետր հող չկա,

որ ոտքերդ մի ակնթարթ հողին դնես, անընդհատ քարեր, քարեր և էլի քարեր, որոնք գլորվում, ոտքիդ տակից փախչում են։ Տղերքի անվտանգության պայմանները շարունակ բարելավվում ու վերանայվում են, բայց բնությունն այնպիսի բան է, որ այնտեղ հինգ րոպեյվա մեջ արևոտ եղանակը կարող է վերածվել դեկտեմբրյան ցրտաշունչ բքի։ Մի խոսքով, այնտեղ այն դիրքը չէ, որը տպավորված է մեր մտքում․․․

gonews.am