Արսեն Թորոսյանը փախուստի դեպքում անխուսափելիորեն հայտնաբերվելու և վերադարձվելու է Հայաստան. Ղազինյան:

351

Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ ենթադրաբար նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր կողմից տրամադրված ապատեղեկատվության հետքերը վերացնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։Նա, մասնավորապես, նշել է․

«Այդ էջում առկա տեղեկատվության մի մեծ բաժին հիմք է դարձել իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման համար, իսկ քրեական գործի հարուցման պարագայում Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն ներգրավվելու է որպես մեղադրյալ՝ մարդու կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար, ինչը հանգեցրել է մահ կամ ծանր հետևանքներ:

Թորոսյանը պետք է գիտակցի, որ ոչ մի դեսպանատուն կամ միջազգային կազմակերպություն նրան չի փրկելու քրեական պատասխանատվությունից իսկ փախուստի դեպքում անխուսափելիորեն հայտնաբերվելու և վերադարձվելու է Հայաստան»։

azatnewstv.am