Հանրությունը չի մոռացել, որ նախկին երգչուհու հերոսներից մեկն էլ Մանվել Գրիգորյանն էր

186

cover

ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը գրառում է կատարել մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի մասին: «Ընկերս է ու շատ եմ սիրում իրեն: Այս տեսակից քիչ կա: Դավիթն ու ես մեր երկիրը իրար նման ենք սիրում: Ասածս ինչ է, Դավիթի հետ հարց ունեցողն ինձ հետ էլ ունի: Դավ, հարազատս, պատիվ ունեմ»:

«ՉԻ». Քանի որ նույն երամից եք, իսկ առաջիկա ձմեռը խստաշունչ է լինելու, կարո՞ղ է չվեք տաք երկրներ և վերադառնաք ամռանը, երբ Քոչարյանը կխոստանա հերթական թեժ ամառը:

Իմիջիայլոց, Շուշան Պետրոսյանը ի վերջո պետք է հասկանա՝ չի կարելի անընդհատ սպառնալ և չանել: Ժամանակին էլ սպառնում էր, որ ով Սեյրան Օհանյանին բան ասի, աչքերը կհանի: Բան ասելը չգիտենք, բայց արդեն երկար ժամանակ է, ինչ Օհանյանը ամբաստանյալ է: Գրառում անելու փոխարեն, կարելի էր արդեն մի երկու դատախազ-դատավորի աչք հանել:

Ինչ վերաբերվում է պատիվ ունենալուն: Հանրությունը չի մոռացել, որ նախկին երգչուհու հերոսներից մեկն էլ Մանվել Գրիգորյանն էր: Պատիվ ունենալու դեպքում Շուշան Պետրոսյանը մի կես բերան կարտահայտվեր այդ թեմայով և կխոստովաներ, որ պատվել է զինվորից սնունդ գողացողին: Այնպես որ՝ պատվից խոսելը ՀՀԿ-ականի համար թիթիզություն է:

Աղբյուրը՝ 4rd.am