Մարդ պիտի կույր լինի կամ հոգեկան հիվանդ, որ չխոստովանի, թե՜ ի՞նչ փոփոխություններ են եղել մեր պետության կյանքում Նիկոլի կառավարման ժամանակ․ Ծերուն Թադևոսյան

1024

ծերուն թադևոսյան

ՀԱՄՄ նախագահ Ծերուն Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
Ես Նիկոլին անձամբ չեմ ճանաչում, անգամ մոտիկից չեմ էլ տեսել։ Մարդ պիտի կույր լինի կամ հոգեկան հիվանդ, որ չխոստովանի, թե՜ ի՞նչ փոփոխություններ են եղել մեր պետության կյանքում նրա կառավարման ժամանակ։ Եթե Նիկոլը սրանից հետո ոչ մի բան էլ չանի, ապա արածը բավական է նրան համահայկական հերոսի կոչմանը արժանացնելու համար։

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Նիկոլը հետ է բերել Ձեր հպարտ լինելու իրավունքը, օգտվեք այդ իրավունքից ու հայ կոչվելու հպարտությունից։ ՀՀ-ում ու արտերկրում չկա մի ազնիվ մարդ, ով կքննադատի մեր վաչապետին՝ Նիկոլ Փաշինյանին։

На изображении может находиться: обувь

Բոլոր ազնիվ ու անշահախնդիր մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվել ՀՀ-ում այս երկու տարվա ընթացքում, սկսած բանակից, ճանապարհաշինությունից, որդեկորույս մայրերի հանդեպ վերաբերմունքից, աղետի գոտու շինարարությունից, գյուղացու հանդեպ վերաբերմունքից մինչև երկրի բազմաբնույթ զարգացումը։

Քննադատողները նրանք են, ովքեր զրկվել են նախկին իշխանությունների լափամանից։ Ամեն իրեն հարգող հայի պարտականությունն է ՀՀ-ում և սփյուռքում, կանգնել Փաշինյանի կողքին ու Աջակցել նրան՝ ապագա փառապանծ ՀՀ-ի կերտման գործում։

gonews.am