Ինչպե՞ս են նման մարդիկ հոգեբանի դիպլոմ ստացել

1030

cover

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վարչապետի տիկնոջ և երեխայի լուսանկարը ու գրել.

«Ըստ՝ Աննա Հակոբյանի ամուսնու հրահանգով հապճեպ ու ժողովրդից թաքուն ընդունված լանզարոտեի կոնվենցիայի և «բռնի հեղաշրջումից» հետո մեծ ճոխությամբ ներկայացված՝ «Իմ մարմինը անձնական է» գրքի, Աննա Հակոբյանին կարելի է հայտարարել մանկապիղծ և մեղադրել իր երեխայի նկատմամբ կատարված սեռական ոտնձգության մեջ…»:

«ՉԻ». Զարմանալու բան չկա. նման բառապաշարը, որակումներն ու մակարդակը հատուկ են բոլոր քոչարյանականներին: Ավելի ճիշտ, նրանց, որոնք իրենց քոչարյանական են համարում: Բոլորին միավորողը բարոյական այս լեվելն է:

На изображении может находиться: обувь

Մեզ ուրիշ բան է զարմացնում. ինչպե՞ս են նման մարդիկ հոգեբանի դիպլոմ ստացել: Ավելի շուտ, հենց այս մարդիկ հոգեբանի կարիք ունեն: Ընդ որում, բավական երկար ժամանակ է պետք սրանց հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար:

yerevanpress.com