Ինչպես Թուրքիան չի ընդունում իր վայրագություններն ու ցեղասպանությունը էնպես էլ Քոչարյանը իր կազմակերպած եղեռնը երկրի ներսում․ Սիլվա Աղաքարյան

226

սիլվա աղաքարյան

Սիլվա Աղաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Նիկոլ Փաշինյանի կարգախոսը քսանհինգ տարի նույնն է՝ կեցցե ազատությունը: կեցցե Հայաստանի Հանրապետությունը; կեցցե Արցախը; կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և անկախ Հայաստանում: Նա էս մտքերը ու նպատակը իրականություն դարձնելու համար էդ տարիների ընթացքում միշտ հալածվել է:

Միշտ ենթարկվել է սպառնալիքների; միշտ հանդիպել է անարդարության; մահափորձի, սակայն երբեք չի փոխել իր նպատակին հասնելու կամքը: Չի ուրացել ոչ իր սկզբունքները; ոչ իր ընտանիքը; ոչ իր Հայրենիքը և ոչ էլ ընկերներին: Հիշենք 2008 թվականի մարտի 1-ի օրերը, երբ մեր ժողովուրդը դուրս էր եկել խաղաղ ցույցերի և կառավարության կողմից եւ Հայաստանի Գերագույն հրամանատարի հրամանով, որից այժմ հրաժարվում է պ. Քոչարյան` իբրև ինքը տեղյակ չի եղել, բայց հարց է ծագում, որ տեղյակ չի եղել բա ինչ էր ինքը էնտեղ՝ լուցկու տո՞ւփ:

Եթե չէ, ուրեմ տեղյակ է եղել ու ինքն է հրաման տվել ցույցը ցրելու կրակոցների միջոցով : Ժողովուրդը ենթարկվեց հարձակման, նույնիսկ սպանվեցին անմեղ մարդիք ; Պարոն Փաշինյանը, եթե չեմ սխալվում, մեկ ու կես տարի ընդհատակում մնալուց հետո հանձնվեց ոստիկանությանը և պատիժը կրեց բանտում: Էսքան անարդարությունից հետո էլ, երբ ազատվեց բանտից դատի չտվեց ոչ Քոչարյանին ոչ Սերժին ոչ էլ հանրապետությունից գումար պահանջեց իր անձի նկատմամբ կայացված անարդար վերաբերմունքի համար;

Այժմ Քոչարյանը դատի է տալիս չգիտեմ ում և պահանջում գումար: Էստեղ են ասում անբարոյականը բարոյականին ասում է փչացած ; փչացած որ բարոյականը չասի;;

Ինչևէ չեմ հասկանում «Քոչարյանը գումար է պահանջում ; մարտի 1-անմեղ զոհերի համար;? երկիրը ծախելու համար;? երկրի ներսում եղեռն կազմակերպելու համար;?::բարև Ռոբ;ասողին սպանելու համար? Իզմիրյան հիվանդանոցից կեղծ տեղեկանք վերցնելու համար?’ քանի որ հիվանդ մարդը տնից դուրս չէր գա կամ գոնե էդպիսի ակտիվ կյանք չէր վարի; ցույց տալով ;որ իրոք թքած ունի իշխանությունների ու դատական համակարգի վրա;

Մեզ համար Քոչարյանի հարցն ու ցեղասպանության հարցը Նույն են դարձել’ ինչպես Թուրքիան չի ընդունում իր վայրագությունները ու ցեղասպանությունը էնպես էլ Քոչարյանը իր կազմակերպած եղեռնը Երկրի ներսում;

Սերժ Սարգսյանը մամլո ասուլիս է տալիս ‘ինչ որ հեքիաթներ է պատմում;Արթուր Վանեցյանը վարչապետ է ցանկանում դառնա ‘ մեկ անգամ դավաճանողը երկրորդ անգամ էլ կդավաճանի;մոռացի պարոն Վանեցյան մենք կուշտ ենք դավաճաններից;

Մենք ենք տերը մեր Պետության ու մենք ենք ընտրել մեզ ղեկավար հզոր Փաշինյանին և մենք հետ վերադառնալու ճանապարհ չունենք ու չենք ուզում’ ուստի խնդրում ենք ու պահանջում պարոն Փաշինյանին ‘վերջ տալ թավիշն ու կոշտ քայլեր ձեռնարկի մեզ վրա ծիծաղացողների ’ իրենց քայլերի միջոցով;

իրենց հանցանքը մեր վրա բարդողների նկատմամբ: բերանները անպատասխանատու բացողների հանդեպ և վերջապես մենք ցանկանում ենք ազատվել սերժաքոչարյանականներից և մտածենք միայն մեր Երկրի ապագան կառուցելու մասին; անցյալին վերադարձ չի լինելու : Մենք ենք տերը մեր Պետության ու մենք ենք ընտրել մեզ ղեկավար հզոր Փաշինյանին ու կանգնելու ենք իր կողքին մինչև վերջ; մինչև ազատ ;անկախ ու ժողովրդական Հայաստան դառնալու վերջին փուլին:

gonews.am