Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «1-ին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում ամփոփեց ՀՀ կառավարության աշխատելաոճն ու ասաց. «Թվում է մենք բոլորս դրախտային պետությունում էինք բնակվում, և հանկարծ եկան ինչ-որ սատանայի նմանատիպներ և այդ դրախտային պետությունը քանդեցին։ Բայց մոռանում են, որ իրենք խոստանում ու չէին անում իրենց խոստացածը, իսկ նոր եկածները խոստանում են, և
եթե ժամանակ ու հնարավորություն տրվի, հաստատ կանեն»։ Ըստ Արման Նավասարդյանի՝ կան մարդիկ, որոնք քաղաքական ասպարեզի մեջ էլ գոյություն չունեն ու լավ կանեն, որ ընդհանրապես հեռանան քաղաքականությունից. «Հայաստանի Հանրապետությունում պատմական իրադարձություն է տեղի ունեցել, քանդվել է այն, ինչ ոչ մի պետությունում այդպիսի հեշտությամբ չի քանդվում, երեսուն տարվա մղձավանջից դուրս ենք գալիս։
Ոչ մեկ թող չսպասի, որ միանգամից դրախտ կստեղծվի։ Մենք Նիկոլ Փաշինյանին պիտի շնորհակալ լինենք, որ դժոխքից փորձում է հանել Մեզ»։ Մեր զրուցակիցը Նաև ավելացրեց, որ ՀՀԿ-ն ագրեսիվ մարտնչող ընդդիմություն է. «Ասում են բաներ, որ առհասարակ իրականությանը չի համապատասխանում, սակայն դա ուղղված չէ միայն «Իմ քայլը» դաշինքին. դա շատ մեծ վտանգավոր երևույթ է ՀՀ-ի համար»։
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։