Պտուղը ծառից հեռու չի ընկնում, հո զոռո՞վ չի

786

Արցախի Զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի այլևս նախկին պետ Սենոր Հասրաթյանի սպառիչ պարզաբանումներից հետո, թվում էր` ապրիլյան պատերազմի շուրջ ամոթալի շահարկումների հեղինակները պետք է սսկվեին ու հանգիստ նստեին տեղները։
Բայց արի ու տես, որ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող, արհեստականորեն օրակարգ բերված այս «խոսակցությունները» չեն լռում` ծամոնի պես ձգվում են, թթխմորի պես`«շատանում»։ Հարց է առաջանում` ո՞ւմ է պետք արժեզրկել 2016թ. հայկական զինուժի` ժամկետային զինծառայողների, հրամանատարական կազմի, կամավորականների` հակառակորդի խնամքով նախապատրաստված լայնածավալ հարձակմանը` «բլից-կրիկ օպերացիային» տրված հակահարվածը, որ տևական ժամանակով փակեց ադրբեջանցիների ախորժակը`Արցախի հարցը «լուծելու» ռազմական ճանապարհով, և ինչո՞ւ։
Չենք խոսում արդեն դիվանագիտական ճակատում ադրբեջանական կողմին հասցված վնասի մասին, որ «կապիտալիզացվեց» Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների տեսքով։
Այլ բան է, որ «արժանապատիվ պարտության» գաղափարախոս Լևոնի «սանիկ» Նիկոլը, իշխանությունը յուրացնելուն պես` ոտքի վրա կամ ձեռի հետ ջուրը գցեց 7 տասնյակից ավելի զոհերի գնով ձեռք բերված դիվանագիտական կապիտալը և Ալիևին լուրջ «դիսկոմֆորտ» պատճառող գրավոր պայմանավորվածությունները փոխարինեց քիչ կրակելու մասին վերելակային համաձայնությամբ։ Եվ հաղթաթուղթ դրեց Ադրբեջանի ձեռքը` թույլ տվեց ամրապնդել իր դիրքերը շփման գծում ու սահմանում, մասնավորապես, նոր «բնագծեր նվաճել» Նախիջևանի հատվածում, նորից բարձրացնել «պահանջների նշաձողն» ու «հուժկու» դիվանագիտական առաջընթաց» գրանցել` բանակցային գործընթացը վերադարձնելով 98-ին մերժված «փուլային կարգավորման» ակունքներին։
Ի՞նչն է ստիպում փոխանցիկ դրոշի պես Լևոնից Նիկոլին անցած Անդրանիկ Քոչարյանին ու իր նմաններին ապրիլյան «պատերազմը» չակերտների մեջ առնելով, գովերգել ադրբեջանական զինուժի պարծանք «Յաշմա» ջոկատին, որ իբր այն ժամանակ փայլուն կերպով կատարել է իր գործը, «ներքաղաքական ռազբորկաների» առարկա դարձնել`հայկական կողմը հաղթե՞լ է, թե՞ պարտվել`հետ մղելով թշնամուն և ձախողելով Արցախի «արագ բռնազավթման» պլանային առաջադրանքը, հանրությունը բաժանել, հիմա էլ` ապրիլյանը հաղթանակ կամ պարտություն համարողների։
Սա` այն դեպքում, երբ 2016-ի ապրիլին, ինչպես արձանագրում է Ս. Հասրաթյանը, թշնամին գործի էր դրել իր ողջ ռազմական զինանոցը. «Այդ թվում` միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Смерч», «Kasirga»,«Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А» (Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ և այլն»։
Եվ անգամ այդ պարագայում չի լուծել իր առջև դրված նվազագույն խնդիրները` առավելագույնը, որ կարողացել է, հսկայական մարդկային և ռազմատեխնիկական կորուստների գնով իր կողմից վերահսկվող տարածքները 400 հեկտարով ավելացնելն էր։
Ի՞նչ խնդիր են փորձում լուծել պրոֆեսիոնալ շահարկողները` ուռճացնելով հակառակորդի «ձեռքբերումները» և փչելով ապրիլյան քառօրյայից Հայաստանի և Արցախի «պարտված դուրս գալու» փուչիկը։
Հերթական անգամ խփել «նախկինների՞ն», սևացնել այն ամենը, ինչ եղել է Նիկոլի թվից առաջ ու «սևերին» ներկայացվող հերթապահ մեղադրանքների խճանկարը հարստացնել «ապրիլյան չպատերազմը» տանուլ տալու մեղադրանքո՞վ։
Համեմատելով «անհամեմատելին», ապրիլյանը ներկայացնելով որպես հրադադարի հերթական խախտում` «շարքային սադրանք», ծաղկացնել Տավուշի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած վերջին` հուլիսյան հարձակման ժամանակ մեր գրանցած հաջողությո՞ւնը, որ ոչ մեկը չի էլ վիճարկում։ Այն էլ` այն դեպքում, երբ իրենք`մեր զինուժի գործողությունները գլխավորած Գրիգորի Խաչատուրովին «իրենցը» չհամարող լևոնանիկոլականները, մեծ հաշվով, կապ չունեն դրա հետ. ձեռքները ճար լիներ`կկանխեին մերոնց գործողությունները, ինչպես ժամանակին Լևոնն էր փորձում կանխել հայկական ուժերի առաջխաղացումն Արցախում և Արցախի «շուրջ» գտնվող տարածքներում։
Թերևս` և՛ մեկը, և՛ մյուսը։ Բայց հիմնական պատճառը` մոտիվացիան, ժողովրդին «դուխաթափ» անելն է` սեփական ուժերի, հաղթանակների հանդեպ անվստահություն ատելություն սերմանելը։ Ճիշտ այնպես, ինչպես ՀՀՇ-ն էր Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով 90-ականների երկրորդ կեսին ու դրանից հետո պարտվողականություն քարոզում` անընդհատ կասկածի տակ դնելով Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակը, պրոպագանդելով այն «դավաճան միտքը», թե մենք չենք հաղթել պատերազմը` ընդամենը շահել ենք ճակատամարտը. այն, ինչ տարիներ շարունակ ասում է Ադրբեջանը` երդվելով, որ երբ էլ լինի, հետ է բերելու կորցրածը։
Ինչո՞ւ։ Որովհետև միայն այդպես կարելի է կոտրել ժողովրդի կամքը` նախապատրաստել «անարժանապատիվ խաղաղության», ու կատարել միակողմանի զիջումների գնալու հանձնառությունը` հուրախություն Ադրբեջանի և սորոսական գրանտների դիմաց թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն սպասարկող թրքաբոլշևիկյան 5-րդ էշելոնի…

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

hayeli.am