Պարոն Թաթոյան, կանխեք անչափահասների արժանապատվությունը ոտնահարող այս խայտառակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

786

cover

Մարգարիտա Նիկոլաևնան ֆեյսբուքում գրել է․

Հարգելի պարոն Arman Tatoyan, այս երիտասարդը բանկերի վարկերի դեմ ցույցեր է իրականացնում, նրա մոտ գալիս են մարդիկ իրենց անչափահաս մանկահասակ երեխաների հետ, այս տղան նկարում է երեխաներին ուղիղ եթերում և ասում մոտավորապես այսպիսի տեքստեր՝ տեսեք այս երեխաներից խլել են իրենց տները, նրանք դուրսն են մնացել և սովամահ են լինում և այլն, շատ չմանրամասնեմ այդ նողկալի տեքստերը։
Պարոն Թաթոյան, խնդրում եմ Ձեզ՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, շտապ քայլեր ձեռնարկեք և կանխեք այս խայտառակությունը։ Այդ մանկահասակ երեխաները ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, և որևէ մեկը՝ այդ թվում իրենց ծնողները իրավունք չունեն նրանց արժանապատվությունը ոտնահարելու, նրանց նկատմամբ և նրանց միջոցով խղճահարություն առաջացնելու՝ այդպիսով ինչ-ինչ ֆինանսական խնդիրենր լուծելու նպատակով։

На изображении может находиться: обувь

Այդ երեխաները վաղը մեծանալու են և վստահաբար նրանց դուր չի գալու և հասկանալու են, որ իրենց արժանապատվությունը ոտնահարված է, իսկ թե ինչպես դա կարող է ազդել նրանց վրա հատկապես դեռահասության տարիներին, անկանխատեսելի է։
Հիմա էլ պատրաստվում են ինչ-որ անհեթեթ ֆլեշմոբ իրականացնել՝ օգտագործելով այդ երեխաների նկարները։ Խնդրում եմ՝ կանխեք այս ամենը, այդ երեխաներն ունեն արժանապատվություն, որևէ դեպքում և որևէ նպատակով չի կարելի օգտագործել այդ երեխաների արժանապատիվ ապրելու իրավունքը։ Սա բարոյական տեսանկյունից ոչնչով չի տարբերվում երեխաներին մուրացկանության դրդելուց կամ պարտադրելուց։ Սա ուղղակի անթույլատրելի է։
Շնորհակալություն։
Հարգանքով՝ Մարգարիտա

yerevanpress.com