«Միանգամից երևում է, որ դիմացդ կանգնած է ոչ հավասարակշիռ, անկանխատեսելի, ստախոս մի անձնավորություն» դերասան Արա Դեղտրիկյանը Փաշինյանի մասին

1953

168TV «Ռեվյու» հաղորդման հյուրն է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը.   «Ժողովուրդն ինչպես այս իշխանություններին բերել է իշխանության, թող այնպես էլ այս ստերին և ամեն ինչին դիմանա: Մենք հիմա ապրում ենք ստերի մեջ, ինչ-որ մի բան կա՞, որ նորմալ է: Բոլորը ստում են: Վերջերս լսեցի, որ ամբիոնից ասում են՝ տնտեսական անկում չկա, ամեն ինչ նորմալ է. ո՞ւմ են էշի տեղ դնում, խելացի մարդը հո հասկանո՞ւմ է: Հարցին՝ հեղափոխությունից առաջ իրավիճակն ավելի լա՞վ էր, նա պատասխանեց. «Կյանքը բնականոն առաջ էր ընթանում: Աշխատատեղեր փակվո՞ւմ էին այսպես հազարներով, ու հպարտորեն ասում են՝ 2000 տեղ ազատվեց, կրճատում ենք այս, կրճատում ենք այն: Այդ ժամանակ դեռ կորոնաիրուս էլ չկար, իսկ հիմա այս կորոնավիրուսը կարող են մատի փաթաթան սարքել և օգտագործել: Առաջ ի՞նչն էր վատ, այդ ի՞նչ սարսափելի սխալներ կային, որ ասում են՝ եկավ, ազատագրեց մեզ. Էդ ինչի՞ց ազատագրեց»: Դերասաններ Արթուր Կարապետյանն ու … Դիտարկմանը՝ ասում են՝ թալանչիներից, նա արձագանքեց. «Թալանչիներից ազատագրեց, հը՜մ… հիմա ի՞նչ է կատարվում՝ մարդիկ, որոնք չեն աշխատում, պարգևավճար են ստանում. Դա պետական բյուջեի թալան չէ՞: Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց որպես քաղաքացի, որպես այս երկրի բնակիչ՝ ես մտահոգություն ունեմ, սրտացավ եմ վերաբերվում իմ երկրի ապագային, ուզում եմ, որ լավ լինի: Մարդիկ կան, որ ասում են՝ լավ է լինելու. դրա նախադրյալը տեսնո՞ւմ ես: Մարդը չի հասկանում, որ այդ ընդգծված լավատեսությունը հիմարության նշան է: Ես միշտ եղել եմ իրատես: Այն, ինչ հիմա կատարվում է, ոչ մի լավ բան ես չեմ տեսնում»: Հետաքրքրվեցինք՝ գոնե անկախությունից հետո մտավորականությունը հիմնականում պաշտպանել է իշխանության տեսակետները, արդյո՞ք մտավորականությունը ճիշտ է դիրքավորված: «Ո՞ր մտավորականությունը. Ես այնքան լավ եմ ճանաչում մտավորականությանը, ինքս էլ նրանց մեջ եմ, չէ՞: Ո՞ր մտավորականությունը՝ եսամոլնե՞րը, երեսպաշտնե՞րը… զարմանում եմ, էլի: Ասենք՝ մեծանուն կոմպոզիտոր, ժողովրդական դերասան, որի հետ աշխատել եմ, որը վերջերս ագրեսիվ էլ կոչեր էր անում. մտավորականը չպետք է նման կոչերով հանդես գա, ընդհանրապե

Նյութի աղբյուրը`MaxInfo.am