ՈՒՇԱԳՐԱՎ. «Մանվել Գրիգորյանի տեղը ճաղերի հետևում է». գեներալի կողմից խոշտանգված ազատամարտիկն վերջապես ազատ է արձակվել

112

Մանվել Գրիգորյանի տեղը ճաղերի հետևում է. գեներալի կողմից խոշտանգված ազատամարտիկն ազատ է արձակվել Նախկինում 8 անգամ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո նախօրեին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը։ Վերջինիս պատժաչափի ավարտին, սակայն, մի քանի ամիս էր մնացել։ «Դատաիրավական համակարգն արդեն կամաց-կամաց հիվանդությունից դեպի բուժում է գնում։

На изображении может находиться: обувь

Կաղալուց ապաքինվում է և տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում»,- ասաց արդեն ազատության մեջ գտնվող ազատամարտիկը։ Հիշեցնենք, որ Աշոտ Իսախանյանն այն ազատամարտիկն է, որին, իր պնդմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 թվականին 22 օր շղթայված պահել է ու խոշտանգել գումարային խնդիրների պատճառով։ Իսախանյանն անցած տարի հունիս ամսին դիմել էր դատարան և տեղեկացրել, որ ինքը Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում է տուժող, քանի որ Գրիգորյանն իրեն 22 օր պահել է «պադվալներում», խոշտանգել է ու սպառնացել: Դրանից հետո քրեական գործ էր հարուցվել, Իսախանյանը այդ գործով ներկայումս էլ տուժողի կարգավիճակ ունի։ Իսախանյանն ասաց, որ արդեն ազատության մեջ ինքը շարունակելու է արդարության համար պայքարը, որպեսզի, ի վերջո, արդարությունը հաղթի, և Մանվել Գրիգորյանը պատասխանատվության ենթարկվի։ «Ես նախկին ռեժիմի ժամանակ այս ամենի մասին չէի բարձրաձայնում, քանի որ վստահ էի, որ ոչինչ չէի կարող անել։ Անգամ տուժողի կարգավիճակ ես չէի կարող ունենալ։ Բայց հիմա գործընթացը գնում է, ես տուժող եմ ճանաչվել և արդեն ազատության մեջ գտնվելով՝ պետք է ՀՔԾ քննիչների հետ հանդիպեմ, ծանոթանամ գործի ընթացքի մասին։ Ես ամեն քայլ ձեռնարկելու եմ, որ Մանվել Գրիգորյանը պատասխան տա։ Անկախ այն ամենից, թե նա ինչ վիճակում է գտնվում, պետք է պատասխան տա, քանի որ նա գնացել է ամենամեծ սրիկայության՝ թալանել է բանակն ու զինվորի բաժինն է գողացել։ Նման մարդը պարտադիր պետք է դատվի։ Ու ես հետևողական եմ լինելու, պայքարելու եմ, որ դա իրականություն դառնա»,-ասաց Իսախանյանը։ Աշոտ Իսախանյանը անցած տարի մանրամասներ էր պատմել իր հետ կատարվածից՝ նշելով. «Ծեծողներից մեկին շատ լավ հիշում եմ, Մանվելի աջ ձեռքն էր՝ Ճուտ մականունով։ Սկսեցին ծեծել, ապա մեշոկը քաշեցին գլխիս ու ինձ տարան պադվալ, ժնջիլները գցեցին վիզս ու այդպես 22 օր, օրը մի քանի անգամ գալիս ծեծում էին ինձ, խմած, հարբած գալիս ու ծեծում էին։ Մանվել Գրիգորյանն անձամբ ինքը աթոռի ոտները ջարդում էր ու ծեծում էր։ Նշեմ, որ այդ տեղում, որտեղ որ ինձ պահում էին, խոսակցություններ էին գնում, որ Մանվել Գրիգորյանն իր բանդայի հետ ազատամարտիկ էին կախել, որը հետո սարքել էին ինքնասպանություն։ Դրանից հետո Մանվելը որոշեց, որ ինձ պետք ա կրակի։ Վստահ եմ, որ կխփեր, բայց էդ պահին զանգ եկավ իրեն։ Հետո ինձ տենց ժնջիլով կապած տարան արջի վանդակը։ 3 օր նույն վանդակում համ արջն էր կապած, համ ես, կես մետր դիստանցիա էր ընդամենը»։ Ինչպես նշեցինք՝ այս գործով ազատամարտիկը տուժող է ճանաչվել։ Ներկայումս քննություն է գնում։ Դեռևս անազատության մեջ Իսախանյանը ցուցմունք տվել է. «Վստահ եղեք, որ արդարությունը կվերականգնվի։ Մանվել Գրիգորյանի ու իր նման հանցագործների տեղը ճաղերի հետևում է լինելու»,- եզրափակեց Աշոտ Իսախանյանը։ Նյութի աղբյուրը`MaxInfo.am