Եթե ըստ ֆեյսբուքի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 80% է, ապա շտապեմ տեղեկացնել որ, ֆեյսբուքից դուրս 100% է

1259

Եթե ըստ ֆեյսբուքի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 80% է, ապա շտապեմ տեղեկացնել որ, ֆեյսբուքից դուրս 100% է։ Արդեն մեկ շաբաթ է շատ քիչ եմ օգտվում համացանցից, կարող եմ վստահեցնել, որ համացանցից դուրս կյանքը շատ գեղեցիկ է, չկա այն նեգատիվը որը տիրում է համացանցում։ Մեր ժողովուրդը հիմա ավելի շատ է սիրում և վստահում մեր Վարչապետին քան երկու տարի առաջ։
Միայն համացանցում է խոսվում հակահեղափոխությունից, պարգեևավճարներից, կյանքի դժվարություններից, մինչ դեռ համացանցից դուրս ժողովուրդը շատ երջանիկ ապրում է զբաղված իր առօրյա գործերով, չի դժգոհում և ոչ մի փոփոխությունից քանի որ վստահ է Վարչապետը չի կայացնի այնպիսի որոշումը որը չի բխի ժողովրդի շահերից։
Նպաստառուները գոհ են, քանի որ ավելացել է նպաստները, զգալի փոփոխություններ կան հարկային դաշտում, զգալի դրական տեղաշարժեր կան բոլոր ոլորտներում և այդ տեղաշարժերը ավելի շատ կլինեին եթե չլիներ այս չարաբաստիկ համաճարակը։Ժողովուրդը գոհ է բոլոր այն նախարարների ծավալած գործունեությունից՝ որոնցից դժգոհում են համացանցում։

На изображении может находиться: обувь

Ասածս այն է, որ այս վախի մթնոլորտը թե ուր որ է հակահեղափոխություն կլինի՝ տիրում է միայն համացանցում և հաշվի առնելով իրական կյանքում ժողովրդի սերը և վստահությունը Վարչապետի նկատմամբ, կարող եմ վստահեցնել, որ ոչ ոք չի կարող հակահեղափոխություն իրականացնել։ Փաշինյանը այսօր առավել քան երբևէ վայելում է ժողովրդի սերը, հարգանքը և վստահությունը։
Վարչապետ ջան ժողովուրդը քեզ հետ է և վստահ եմ, որ դու շատ լավ դա գիտես այդ մասին, այնպես որ մնա այնպիսին ինչպիսին, որ կաս։ Մենք սիրում, հարգում և օր օրի ավելի ու ավելի ենք վստահում քեզ։
Կեցցե Նոր Թավշյա Հայաստանը
Կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու են Նոր բարեկեցիկ և երջանիկ Հայաստանում։
Հզոր ենք միասին ✊🇦🇲❤
Հարգանքներով Ռոզա Աշոտի

barevblog.com