Մտածում եմ թարսեն սորոսիչի Արագածի նկարներն ուղարկեմ, ասեմ, ցավներդ տանեմ հերիք ա տանջվեք, վեր կացեք գնացեք զբոսանքի

825

Հունաստանում կորոնավիրուսից մինչ օրս մահացել է 260 մարդ (երկրում ընդհանուր բնակչության թիվը 12 միլիոն է): Առողջապահության նախարարը ոչ արձակուրդ է գնացել, ոչ էլ պատրաստվում է: Գտնվում է մշտական այցերի մեջ` երկրի տարբեր հիվանդանոցներում: Երկրի գլխավոր համաճարակաբանն ամեն օր եթերից զեկուցում է, թե ինչ են ձեռնարկել սպասվող նոր ալիքին դիմակայելու համար, բացատրում է տարբեր պատվաստների պիտանիությունը և խորհուրդ տալիս առողջ ապրելակերպի մասին: Նա ևս ոչ մի օր արձակուրդ չի գնացել:
Մտածում եմ թարսեն սորոսիչի Արագածի նկարներն ուղարկեմ, ասեմ, ցավներդ տանեմ հերիք ա տանջվեք, վեր կացեք գնացեք զբոսանքի:
Հ.Գ. Երկրում բնականոն կյանք է: Դրսում ոչ ոք դիմակներ չի կրում, ոչ ոք ոչ ոքի չի սպառնում, չի տուգանում: Հասարակական վայրերը բաց են` մաքուր, ախտահանված, այցելուների սահմանափակ քանակով: Ծովափերում ու զբոսայգիներում պահպանում են համապատասխան կանոնները: