Հին իշխանավորներին եմ դիմում , մենք ձեզ Նիկոլ չունենք տալու, մենք ձեզ իշխանություն չունենք տալու . Վիլեն Գայֆեջյան

678

Հայտնի SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը գրել է .

«Հին իշխանավորներին եմ դիմում ու հստակ հայտնում․

Մենք ձեզ Նիկոլ չունենք տալու, մենք ձեզ իշխանություն չունենք տալու, մենք ձեզ քվե չունենք տալու, դուք այլևս տեղ չունեք մեր իրականությունում, մեր պետությունում։
Նիկոլը կարա 1000 հատ սխալ թույլ տա ու իրան քվե տվողները միայն իրավունք ունեն սխալները ցույց տալու ու քննադատելու։

Դուք տասնյակ տարիներ էս երկիրը թալանել եք, մի պուճուր պատիվ ունեցեք վեր ընգեք տեղներդ ու սպասեք ձեր դատաստանին։»

Վիլեն Գայֆեջյանը վերջերս նաև անդրադարձել էր Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին գրելով

«Էսօր առավոտից կարծիքներ եմ լսում վիրուսը բաց թողելու, իմունային բարյեռների, ռիսկային գոտում գտնվող մարդկանց մեկուսացման ու սպասվող տնտեսական ճգնաժամի մասին, ինչպես եմ ես տեսնում պատկերը
Եթե վիրուսակիր, բայց բարձր իմունային համակարգ ունեցող անձանց թիվը հասնի բարձր թվերի կստեղծվեն խցանումներ առողջապահական համակարգում, ինչի արդյունքում կլինեն հազարավոր թոքաբորբ տանող պացիենտներ, որոնց մի մասը պատշաճ առողջապահական միջամտություններ չստանալու արդյունքում կմահանա: (Իսկ 10 տարեց խրոնիկ հիվանդություն ունեցող անձիք ավելի քիչ օգուտ կբերեն քան 5 առողջ երիտասարդները, ներեղություն իհարկե համեմատությունների համար) ինչից հետևություն որ վիրուսը բաց թողնել չի կարելի, ինչպես նաև չի կարելի ստեղծել խցանումներ առողջապահական համակարգում։

Քանզի տնտեսագետ չեմ, տնտեսական ճգնաժամին կարճ կանդրադառնամ, կարելիա գյուղատնտեսության մակարդակը տասնյակ անգամներ բարձրացնել, քանզի որոշ տնտեսագետների և “տնտեսագետների” կարծիքով մթերքի գները թռնելու են աստղաբաշխականի, պանիկայի փոխարեն հետևություն, որ տնտեսություն զարգացնելը դա ամենաճիշտ որոշումն է, քանզի կարելի կլինի մթերքը բարձր գներով արտահանել և ինչպես նաև խուսափել սպասվող սովից։(Չնայած խիստ կասկածում եմ որ կլինի սով։)

Էսքանը, միգուցե և սխալվում եմ։Առողջ։»

barevblog.com