Ալիևը կրկնօրինակում Նիկոլ Փաշինյանին . ԼՈՒՍԱՆԿԱՐ․

889

«Բաքվի բռնապետը պարգևատրել է 47 զինծառայողի պետական սահմանապահ զորքերից։
Ծիծաղելի տեքստով հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելու, տարածքային ամբողջականությունը պահպանելու և առաջադրված խնդիրը լուծելու համար պարգևատրվել է մեկ հոգի 2-րդ աստիճանի «Հայրենիքին ծառայելու համար», հինգ հոգու 3-րդ աստիճանի «Հայրենիքին ծառայելու համար», 10 հոգու «Հայրենիքի համար», 8 հոգու «Արիության համար» և 23 հոգու «Զինվորական ծառայության համար» մեդալներով։
Պարգևատրվածներից երկուսը գեներալ-լեյտենանտ են, տասնյոթը՝ գնդապետ, վեցը՝ փոխգտնդապետ, ութը՝ մայոր, երկուսը՝ կապիտան, յոթը՝ ավագ լեյտենանտ, և ընդամենը վեցը շարքային կազմից»։

 

newmedia.am