Աշակերտների 14-օրյա մեկուսացում: ԿԳՄՍ նախարար

1665

Ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար ԿԳՄՍ նախարարը կոչ է անում աշակերտներին եւ ուսանողներին սեպտեմբերի 1-14-ը կամավոր մեկուսանալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ՝ աշակերտներին եւ ուսանողներին

Սիրելի ծնողներ, աշակերտներ եւ ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում եւ հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):

Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները եւ մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաեւ առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը:

Շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով եւ ծրագրերով:

Շնորհակալություն համագործակցության եւ ձեր քաղաքացիական կեցվածքի համար»,- գրել է նա։