Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում լուր է տարածվել այն մասին, որ երգիչ Հայկ Ղևոնդյանին` Սպիտակցի Հայկոյին գիշերը հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն:
Tert.am Life-ի հետ զրույցում Հայկը հերքեց, որ ինքը երեկ ոստինակությունում է եղել, թեև Ոստիկանությունից հաստատել են այս լուրը։
«Բոլոր թեմաները սուտ են, մի հավատացեք: Հենց հիմա կնոջս հետ տանն ենք, չորս օր է` տանից դուրս չեմ եկել, ձայնագրման ստուդիայում եմ օրս անցկացնում, երգեր եմ ձայնագրում»,- ասաց նա։
Նկատառմանը, որ ոստիկանությունից հաստատել են այս լուրը և ասել, որ իրեն Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրել պարզաբանում ստանալու նպատակով, Հայկը հակադրեց. «Ինչ-որ սխալմունք է, երեկ ու վերջին շրջանում ոստիկանությունում չեմ եղել»:
Նշենք, որ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ին ասել է, որ երգիչ Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկոն) երեկ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն պարզաբանում ստանալու նպատակով։