15-ամյա դեռահասը «հավեսի» համար սպանել է իր պապին (լուսանկարներ)<
Ուկրաինայում դեռահասը սպանել է իր պապին, ծանր վնասվածքներ հասցրել տատին և փորձել սպանել իր ողջ ընտանիքին: Այս մասին հայտնում է 15-ամյա տղան մուրճով և դանակով սեպտեմբերի 1-ի գիշերը հարձակվել է իր ընտանիքի վրա, երբ վերջիններս քնած են եղել,-հայտնում է Իվանո-Ֆրանկովսկու մարզի ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նա սպանել է պապին և վիրավորել տատին, ապա զանգահարել ոստիկանություն և պատմել կատարվածի մասին: 73-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ նրա 63-ամյա կինը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Նշվում է, որ տղան ցանկացել է սպանել իր ողջ ընտանիքին «հաճույքի և հետաքրքրության» համար, քանի որ, իր խոսքով, «տխուր էր»:
Դեռահասը ձերբակալված է: