Դասախոսը հանկարծամահ է եղել Zoom-ով դասընթացի ժամանակ. մահվան պատճառը COVID-19-ն է

952

Արգենտինայում Zoom հարթակում օնլայն դասախոսության ժամանակ հանկարծամահ է եղել Էմպրեսայի համալսարանի դասախոսը: Այս մասին հայտնում է Clarin պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի: Աղբյուրի տեղեկություններով` 46-ամյա Պաոլա դե Սիմոնեն սկսել է շնչահեղձ լինել օնլայն դասախոսության ժամանակ, հետո նա կորցրել է գիտակցությունը և մահացել:

Ուսանողները փորձել են դասախոսից ճշտել վերջինի բնակության հասցեն՝ շտապօգնություն կանչելու համար, սակայն դասախոսը չի կարողացել խոսել:

Ինչպես հայտնում է պարբերականը` Պաոլա դե Սիմոնեն օգոստոսի վերջին Twitter-ի իր էջում գրել էր, որ իր մոտ ի հայտ են եկել կորոնավիրուսի ախտանիշներ: Մահվան հավանական պատճառը կորոնավիրուսն է:

Ավելի վաղ Արգենտինայի իշխանությունը որոշել էր երկարաձգել երկրում կարանտինը մինչև սեպտեմբերի 20-ը: