Կինը խորհուրդ է հարցրել 10 տարի առաջ մահացած իր հորից, և այդ պահին տեսախցիկը ֆիքսել է ինչ-որ մեկի ուրվապատկերը (տեսանյութ)

1165

ԱՄՆ Տեխաս նահանգից Նորմա Ուիլլի վերջին ամիսները լի էին դժվարություններով: Բժիշկները նրա 75-ամյա մայրիկի մոտ քաղցկեղ են հայտնաբերել և հայտնել, որ նրան ապրելու վեց ամիս է մնացել,-գրում է life.ru-ն:

Նորման դեմ էր և չէր ցանկանում բաժանվել մորից, իսկ վերջինս կարծում էր, որ այդպես բոլորի համար ավելի լավ կլինի, քանի որ այլևս չէր կարողանում շարժվել:

Նորման հուզված վիճակում գնացել է իր սենյակ և սկսել է խոսել 10 տարի առաջ մահացած իր հոր հետ: Խոսելուց և խորհուրդ խնդրելուց հետո 55-ամյա կինը պառկել է հանգստանալու և այդ պահին իր հեռախոսին ծանուցում է ստացել անվտանգության տեսախցիկներից, որոնք շարժում են ֆիքսել բացօթյա պատշգամբում: Դիտելով տեսանյութը` Նորման ապշահար է եղել: Կադրերում ուրվապատկերը նստել է ճոճաթոռին և սկսել է ճոճվել:

Նորման տեսանյութը ցուցադրել է իր ամուսնուն և երկուսով որոշել են, որ դա կնոջ հոր հոգին է, ով այցելել է իրենց այդ դժվարին պահերին:

Կինը նշել է, որ իր հայրը սիրել է հանգստանալ պատշգամբում և միշտ նստել է հենց այդ աթոռին: