«Կլոն» կուլտային սերիալի աստղ Ջովաննա Անտոնելին Instagram-ում նոր համարձակ ֆոտոշարք է հրապարակել։
Լուսանկարներում դերասանուհին, ով մարտին կդառնա 48 տարեկան, հայտնվել է ամբողջովին մերկ։ Նրա մարմինը զարդարված էր միայն արևելյան ոճի վառ դիմահարդարմամբ և լույսի ու ստվերի մտածված խաղով։
Ջովաննայի հետևորդները կատակում են, որ ֆոտոշարքը կարծես «Կլոն» ֆիլմի շարունակության պրոմո լինի։ «Քեռի Ալին ամոթից կմահանար», «Սաիդի ժամանակ նման բան չի եղել», «Զանգեք Լուկասին», – գրում են նրանք գրառման մեկնաբանություններում։
«Կլոն»-ի երկրպագուները վաղուց էին երազում դրա շարունակության մասին, իսկ սերիալում նկարահանված դերասանները պարբերաբար հետաքրքրություն են առաջացնում նախագծի նկատմամբ։ Օրինակ, անցյալ տարի Ջովաննա Անտոնելին և Մուրիլո Բենիսիոն նկարահանեցին կատակերգական տեսահոլովակ, որտեղ նրանք կրկնեցին Ջեյդի պարի տեսարանը իր սիրելիի՝ Լուկասի համար:
Վերջերս հայտնի դարձավ «Կլոն» սերիալի մեկ այլ աստղի՝ Ժանդիրա Մարտինիի մահվան մասին։ Նա մարմնավորել է Զորայդեին, ով շատ առումներով Ջեյդի համար փոխարինել է մորը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝