ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Եռօրյա սուգ է հայտարարվել. Ի՞նչ է կատարվել

Իսպանիայի արևելքում գտնվող Վալենսիայի կենտրոնի բնակելի երկու շենքերում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, տուժել ևս 14 հոգի, այդ թվում 6 հրշեջ։ Այդ մասին հայտնում է տեղական Il Post թերթը։


Օրվա աստղագուշակ


Նշվում է, որ հրդեհը սկսվել է 14-հարկանի շենքից, որի ներսում 138 բնակարան կա։ Բնակիչների թիվն այդ շենքում մոտ 450 է։ Բացի այդ, կրակն անցել է հարևան շենք։ Նախնական տվյալներով` կրակի արագ տարածման պատճառը կարող էր լինել այն շինանյութը, որից բաղկացած է շինության ճակատային հատվածը։

Տեղական ԶԼՄ–ները հրդեհն անվանել են քաղաքի պատմության մեջ եղած ամենաաղետաբեր հրդեհը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ «ցնցված է Վալենսիայի սարսափելի հրդեհից», քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ