Պրոկտոլոգ և ուռուցքաբան Ելենա Սմիրնովան ասել է, որ օրական մի քանի բաժակ սուրճ խմելը զգալիորեն նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման, ինչպես նաև դրա կրկնվելու հավանականությունը։ Բժիշկը այս հասանելի մեթոդն անվանել է իր Telegram ալիքում։
Ուռուցքաբանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սուրճի արդյունավետությունը քաղցկեղի կանխարգելման գործում արդեն ապացուցված է։ Իսկ վերջերս գիտնականները պարզել են, որ ըմպելիքը նվազեցնում է նաեւ աղիների քաղցկեղի կրկնվելու վտանգը։
«Այն պացիենտները, ովքեր օրական չորս բաժակից ավելի են խմում, 37 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ ռեցիդիվ ունենան, քան նրանք, ովքեր օրական երկու բաժակից պակաս են խմում»,-ասել է բժիշկը:
Բժիշկը նաև նշել է, որ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների շրջանում մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է օրական երեքից հինգ բաժակ սուրճ խմողների շրջանում։
Այս ազդեցությունը բացատրվում է նրանով, որ սուրճը բարերար է ազդում միկրոբիոտայի վրա՝ պաշտպանելով աղիները։ Սուրճը նաև լավացնում է լյարդի աշխատանքը՝ պաշտպանելով այն ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզից։