Որքան հիշում եմ տատիկիս, նա միշտ մեծ խնամքով էր վերաբերվում աղին:
Լի աղամանը գիշեր-ցերեկ դրված էր սեղանին: Իսկ ահա դանակ տատիկս հանում էր դարակից միայն անհրաժեշտության դեպքում, երբ որևէ մի բան կտրատելու կարիք կար: Նա երբեք չէր մոռանում դանակը սեղանին: Բացի այդ, տատիկիցս սովորել եմ, որ չի կարելի տանը պահել դատարկ բանկաներ:
Թեպետ շատ մարդիկ սնահավտությունները հիմար երևույթ են համարում, միևնույնն է, քիչ չեն նրանք, ովքեր հավատում են այս ամենին: Համաձայնեք, որ գրեթե ոչ ոք տանը չի պահում ճաքած ափսեներ, բայց թե ինչով են առաջնորդվում են նրանք, որևէ կերպ չեն բացատրում:
Ապակե տարան տանը պահելը դժբախտություն է բերում
Էզոթերիկները համոզված են, որ վտանգավոր է ոչ թե հենց ապակե տարան, այլ դրա միջի դատարկությունը: Դրա քայքայիչ էներգիան նպաստում է անկմանն ու աղքատության առաջացմանը: Մասնագետները արգելում են սեղանին դնել դատարկ բանկաներ:
Դատարկ ապակե տարան՝ իմաստի բացակայության խորհրդանիշ է: Այն մարդիկ, ովքեր սիրում են հավաքել դատարկ տարաներ, ժամանակի հետ դառնում են թույլ, կամքից զուրկ ու անինքնավստահ:
Որտեղ և ինչպես պահել դատարկ բանկաները
Բանականաբար, եթե ձմռան համար պատրաստում եք փակոցներ, չեք կարող աղբը գցել բանկաները: Այնուամենայնիվ խորհուրդ է տրվում դնել դրանք ոչ թե տանը, այլ ավտոտնակում, խորդանոցում: Կզարմանաք, թե տանը որքան շատ տեղ կազատվի կարևոր իրերի համար:
Եվս կարևոր մի բան. բանկաները պարտադիր փակեք: Համարվում է, որ դատարկ տարան կլանում է ու իր մեջ կուտակում չար ուժեր: Իսկ մենք էլ կավելացնենք, որ դրանց մեջ փոշի է հավաքվում: Ինչ էլ լինի, ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը հաճելի չեն:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝