ՖՈՏՈ. Զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի արձակած կրակոցից. ինչ վարկած է քննվում. իրավապահները դեպքի վայրում են

Armlur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ զինվորը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից։Այս պահին իրավապահները դեպքի վայրում են ու պարզում են հանգամանքները։Ըստ նախնական վարկածի՝ երկու զինվորները որեւէ տարաձայնություն կամ խնդիր չեն ունեցել միմյանց մեջ ու ըստ նախնական վարկածի՝ կրակոցն անզգուշության հետեւանք է եղել, ինչն էլ ճակատագրական է եղել Ավագ Զաքարյանի համար։


Օրվա աստղագուշակ


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն,- ասված է հաղորդագրությունում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ