ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ինչ հանգամանքներում է կյանքից զրկվել զինծառայողը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Միացրեք մեզ Telegram-ում

Երեկ, Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:

«Հրապարակ»-ի տեղեկություններով Ավագ Զաքարյանը Արարատի մարզի Արարատ գյուղից էր, ծառայում էր Տավուշի մարզում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանը նշեց, որ Ավագը խելոք, համեստ երեխա էր։

«13 ամսվա ծառայող էր, տան փոքր երեխան, ուներ 2 եղբայր և մեկ քույր։ Խելոք, շնորհքով երեխա էր, ոչ մի վատ բան չէր արել։ Ընտանիքի անդամները շինարարությամբ են զբաղվում»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog