Մարոլ կամ տվյալ բույսի այլ անվանումներն են` հազար, կաթնուկ, աղցանախոտ։ Պարունակում է կենսաբանորեն ակտիվ բազմաթիվ նյութեր և ունի շատ ցածր էներգետիկ արժեք։
Այն կարգավորում է մարսողությունը, կանխարգելում աթերոսկլերոզի և թոքերի քաղցկեղի զարգացումը։ Ուռուցքաբանները հայտնաբերել են, որ բույսը պարունակում է քաղցկեղի բջիջների առաջացումը կանխարգելող մեծաքանակ նյութեր։
Հետաքրքիր է իմանալ, որ ըստ ավանդույթի` մարոլը չի կարելի կտրել դանակով, այն պետք է մանրացնել ձեռքերով` ինչպես հացը։
Զգուշացում։ Կանաչեղենով պատրաստված աղցանները պետք է անմիջապես ուտել, քանի որ մանրացրած կանաչեղենում արագանում է նիտրիտների առաջացումը։