ՔԻՉ ԱՌԱՋ. Հրատապ լուր Գեղարքունիքի մարզից

Միացրեք մեզ Telegram-ում

Փետրվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել են, որ «դեմքի շրջանի էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է «դեմքի և վերին վերջույթների էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել են, որ առաջին տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Մանուկ Բ․-ն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Կ․-ն է։

Վերջիններս նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի թիվ 3-րդ տեղամասի 3436 ենթակայանում էլեկտրական հաշվիչի հետ աշխատանքներ կատարելու ժամանակ առաջացած կարճ միացման հետևանքով ստացել են նշված մարմնական վնասվածքները։

Վիրավորներից Մանուկ Բ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի էլկետրամանտյոր տեսուչ, իսկ Գոռ Կ․-ն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի իրացման բաժնի ճարտարագետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog