Միջազգային ստացված երաժշտական նախագծերից մեկում՝ «Got Talent» հեռուստանախագծում հետաքրքիր ու անսպասելի դեպք է գրանցվել: Իսպանուհի կրակոտ մասնակիցը ապշեցրել է ժյուրիի անդամներին ոչ միայն իր ձայնային տվյալներով և կատարողական կարողություններով, հմտություններով, այլ նաև երգը ներկայացնելու անպասելի և արտառոց լուծումներով:
Օրվա աստղագուշակ
Իսկզբանե բեմ բարձրանալով օպերային երգչուհուն հատուկ զգեստով և կատարելով դասական օպերետային կատարում՝ երգչուհին հենց առաջին նոտաների հնչողությունից զարմանքի ու հիացմունքի զգացություններ է առաջ բերել հանդիսատեսի և ժյուրիի մոտ:
Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում էր: Երգի առաջին հատվածի կատարումից հետո երաժշտությունն ընդհատվում է և սկսվում է ժանրային առումով բոլորովին երաժշտություն, որի ժամանակ էլ երգչուհին պոկում և դեն է նետում հագուստը՝ մնանլով տվյալ երաժշտությունը կատարելու համար հարմար համապատասխան ազատ ոճի հագուստով:
Այս ակնթարթային կերպարափոխությունը բուռն է ընդունվում բոլորի կողմից, իսկ ժյուրին ապշանքից չգիտեր, թե ինչպես կարելի է արձագանքել տվյալ երևույթին:
Կից ներկայացնում ենք այդ աննախադեպ ելույթը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝