ՓՈՐՁՎԱԾ ՄԵԹՈԴ. Այս գաղտնիքը կարդացել եմ նիհարելու մասին գերմանական ամսագրում․ սրա շնորհիվ ճարպերը պարզապես հալչում են

Մարդիկ հաճախ են գիրանում նույնիսկ առողջ ապրելակերպ վարելու և չափավոր սնվելու դեպքում:

Նման դեպքերում հաճախ թվում է, թե բոլոր ջանքերն ապարդյուն են լինում, և մարդը հուսալքվում է, սակայն կան փորձված միջոցներ, որոնք նպաստում են քաշի արագ նվազմանը:

Ամերիկացի բժիշկ Ջարվիսը հայտնի է բուժման բնական մեթոդների հանդեպ իր տածած սիրով:

Նա երկար տարիներ ուսումնասիրել է ժողովրդական բժշկության մեթոդները և առանձնացրել դրանցից ամենաարդյունավետներն ու անարդյունավետները:

Ջարվիսը շատ է սիրում խնձորի քացախ և հավատում է, որ այն օժտված է հզոր ուժով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խնձորի քացախն օգտագործելու մեթոդներ, որոնք կօգնեն ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև վերականգնել առողջությունն ու երիտասարդացնել ներքին օրգանները:

Ինչպես խմել խնձորի քացախը
Բաղադրությունը՝

1 բաժակ ջուր (ցանկալի է ֆիլտրած, սակայն չեռացրած),
2 թ/գ խնձորի քացախ,
1 ճ/գ մեղր,
Մի պտղունց սոդա:
Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները լավ խառնել, որպեսզի ստացվի ակտիվ թշշացող ըմպելիք:

Սա խնձորի քացախի օգտագործման ամենաանվնաս եղանակն է, որը կարելի է օգտագործել նույնիսկ բարձր թթվայնության դեպքում, քանի որ սոդան չեզոքացնում է քացախաթթուն, սակայն միևնույն ժամանակ պահպանում է օգտակար միկրոտարրերը:

Խնձորի քացախով ջուրը բուժում է ավելորդ քաշով տառապող մարդկանց մոտ առկա հիմնական խնդիրը: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում արյան կազմի վրա, կարգավորում է էրիթրոցիտների արտադրությունը և արյան շրջանառությունը:

Գիրության հակում ունեցող բոլոր մարդկանց մոտ սովորաբար արյան շրջանառությունը դանդաղած է լինում, և հանդիպում է անեմիա: Թուլությունը, գլխապտույտներն ու առատ քրտնարտադրությունը ավելորդ կիլոգրամներ ունեցող մարդկանց մոտ հաճախ նկատվող ախտանշաններից են: Խնձորի քացախը բարելավում է արյան վիճակը և արագացնում ու կարգավորում է մարսողությունը: Դրական արդյունքներն ակնհայտ կլինեն ընդամենը երկու շաբաթից:

Օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքը կարգավորելու համար հարկավոր է այս ըմպելիքի մի բաժակը խմել առավոտյան սոված փորին, իսկ երկրորդը՝ երեկոյան՝ ընթրիքից մոտ 30 րոպե առաջ:

Այս ըմպելիքը խմելու դեպքում հարկավոր է կարգավորել նաև սննդակարգը և հրաժարվել հացաբուլկեղենից ու քաղցրավենիքից: Կարելի է ուտել հնարավորինս շատ մրգեր ու բանջարեղեն: Հատկապես օգտակար են հում գազարն ու խնձորը, որոնցով կարելի է աղցաններ պատրաստել:

Հարկ է հիշել, որ քացախը չի այրում ճարպերը: Այն օգնում է բուժել օրգանիզմը և կարգավորում է ներքին օրգանների աշխատանքը, ինչի շնորհիվ ածխաջրերն ավելի ակտիվորեն են յուրացվում և չեն կուտակվում ճարպաշերտերի տեսքով:

Այս ըմպելիքը շատ արդյունավետ է ցածր կալորիականությամբ դիետայի հետ համատեղելու դեպքում, քանի որ այդ դիետան կօգնի արագ ու անցավ ազատվել ավելորդ կիլոգրամներից առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ