Ձեր ձեռքերն էլ են այսպես ճաքճքու՞մ. ահա, թե ինչը ինձ օգնեց մեկընդմիշտ ազատվել այդ տհաճ խնդրից

Կանացի գեղեցիկ ձեռքերը կնոջ կերպարի մի մասն են:

Սակայն ձեռքերի մաշկը շատ զգայուն է և բացարձակ պաշտպանված չէ տարատեսակ գործոնների վատ ազդեցությունից:
Նման գործոններն են ջուրը, ագրեսիվ լվացող միջոցները, անորակ կոսմետիկան, նաև հորմոնալ դիսբալանսը և ավիտամինոզը:

Նման ճաքերը շատ ցավոտ են և ուշ էլ անցնում են:

Դրանք հակված են կրկնվելու և կարող են սեզոնային բնույթ կրել:

Նման ճաքերը ոչ միայն տհաճ են, այլր վտանգավոր, դրանք կարող են պատճառ հանդիսանալ տարատեսակ բակտերիաների ու ինֆեկցիաների ներթափանցման համար:

Ի՞նչ անել

Կան մի շարք շատ արդյունավետ ավանդական միջոցներ այս ճաքերը բուժելու համար:

Վաննաներ

Կարող եք ձեռքերի համար վաննաներ պատրաստել օսլայից, վարսակի փաթիլներից, խոտաբույսերից:

Օսլայի վաննա պատրաստելու համար 1 ճ/գ օսլան լուծեք 0,8-1 լ տաք ջրում և այդ լուծույթի մեջ պահեք ձեռքերը 20-25 րոպե: Վերջում ձեռքերին հաստ շերտով յուղոտ սնուցող կրեմ քսեք:

Քսուքներ

Օգտագործեք հետևյալ քսուքը.

1 դեղնուց, 5 մլ կիտրոնի հյութ
50 գր մեղր, 1/4 բաժակ կտավատի ձեթ

Սա կարելի է քսել ձեռքերին օրինակ վերը նշված վաննայից հետո՝ կրկնակի արդյունքի հասնելու համար:

Կոմպրեսներ

Կարտոֆիլի կոմպրեսն այս դեպքում լավագույնն է: Պատրաստել պյուրե, ավելացնել 2 կաթիլ գլիցերին և կիտրոնի հյութ:

Կոմպրեսը ձեռքերին դրեք տաք վիճակում և պահեք մինչև լրիվ կսառչի:

Ճաքերից խուսափելու համար պետք է լվացվելուց հետո լավ չորացնել ձեռքերը, ինչպես նաև քիմիական նյութերի հետ գործ ունենալիս անպայման կրել ձեռնոցներ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ