ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Անհանգիստ գիշեր. Ինտենսիվ գրոհել են

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հինգշաբթի՝ մարտի 7-ի գիշերը, Ռուսաստանի երեք մարզերում ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք են խոցել։

Մասնավորապես, մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել Կուրսկում, երեքը՝ Բրյանսկում, երկուսը՝ Տուլայի մարզում։
Տուլայի մարզի անվտանգության նախարարությունը հայտնել է, որ ԱԹՍ-ների ոչնչացման հետևանքով ավերածություններ կամ զոհեր չկան։

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը նույնպես հայտարարել է, որ անօդաչու սարքերի հարձակումներից ոչինչ և ոչ ոք չի տուժել։

Բացի այդ, անցած գիշեր հրթիռային վտանգ է հայտարարվել Կուրսկի և Բելգորոդի մարզերում, իսկ բնակիչներին հորդորել են չլքել իրենց տները։

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայից ԱԹՍ-ներ են մոտենում տարածաշրջանին։ Մարզի ղեկավարը կոչ է արել բնակիչներին ապաստան գտնել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ