Եթե դուք ամեն առավոտ սուրճ եք խմում ուրեմն անպայման պետք է իմանաք սրա մասին

Մարդկանց մեծամասնության համար սուրճ խմելը պարտադիր է հատկապես առավոտյան ի վերջո առանց սուրճի մեզ համար շատ դժվար է առավոտյան արթնանալը։

 

Շնորհակալություն գիտնականներին։ Ահա 10 լավ պատճառ ամեն օր այս բուրավետ ըմպելիքը օգտագործելու համար։

  1. Սուրճը հակաօքսիդանտների հիմնական աղբյուրն է.

 

Մարդու օրգանիզմը սուրճից ավելի շատ հակաօքսիդանտներ է կլանում, քան մրգերից ու բանջարեղենից։

 

  1. Սուրճի հոտը հակասթրեսային ազդեցություն ունի

 

Կորեացի գիտնականները պարզել են, որ սուրճի բույրը հատուկ ազդեցություն է ունենում ուղեղի լարվածության հետ կապված սպիտակուցների վրա և օգնում է դրական մտածել։

 

  1. Սուրճը կարող է նվազեցնել Պարկինսոնի հիվանդության ախտանիշները

Համաձայն Science Daily գիտական ​​ամսագրի 2012 թվականի հոդվածի, սուրճն օգնում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց ավելի լավ վերահսկել իրենց շարժումները։

 

  1. Այն օգտակար է լյարդի համար (հատկապես եթե ալկոհոլ եք օգտագործում)

125 000 մարդու մասնակցությամբ 22-ամյա հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրական առնվազն մեկ բաժակ սուրճ են խմում, 20%-ով ավելի քիչ են հակված ցիռոզով հիվանդանալու:

 

  1. Սուրճը նվազեցնում է ինքնասպանության հակումները

Օրական 2-4 բաժակ սուրճը կարող է նվազեցնել ինքնասպանության ռիսկը տղամարդկանց և կանանց մոտ 50%-ով.

 

 

  1. Նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը

Այն նվազեցնում է մաշկի քաղցկեղի վտանգը կանանց մոտ

  1. Բարելավում է մարզական ցուցանիշները

Կոֆեինը մեծացնում է արյան մեջ ճարպաթթուների քանակը, ինչը թույլ է տալիս մկաններին կլանել և այրել ճարպը և այն վերածել էներգիայի: Սա պահպանում է ածխաջրերի պաշարները և թույլ է տալիս մարմնին դրանք օգտագործել ավելի ուշ։

 

  1. Նվազեցնում է շաքարախտի վտանգը

Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական առնվազն 4 բաժակ սուրճ են խմում, 50%-ով նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը։

 

  1. Սուրճը շատ օգտակար է ուղեղի համար

CNN-ն ապացուցել է, որ սուրճը թույլ է տալիս մարդու ուղեղին ավելի արդյունավետ աշխատել։

 

10, Սուրճը կարող է ձեզ ավելի երջանիկ դարձնել

 

Առողջապահության ամերիկյան ազգային ինստիտուտի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական առնվազն 4 բաժակ սուրճ են խմում, 10%-ով ավելի քիչ են ընկնում դեպրեսիայի մեջ, քան նրանք, ովքեր ընդհանրապես սուրճ չեն խմում:

 

Նյութը սիրով ձեզ համար հրապարակման պատրաստեց Goodblog.am-ը

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ