ԶԳՈՒՇԱՑԵՔ. Այս ըմպելիքը քնելուց առաջ օգտագործելը կարող է խիստ վտանգավոր լինել

Սոմնոլոգ Պավել Կուդինովն նշել է, թե որ ըմպելիքը չի կարելի խմել քնելուց առաջ՝ այն կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Փորձագետը Հանրային լրատվական ծառայության հետ կիսվել է իր առաջարկներով. Մասնագետը բացատրել է, որ ոչ մի դեպքում չի կարելի քնելուց քիչ առաջ ալկոհոլ խմել։ Ցանկացած ոգելից խմիչքների ուշ ժամանակ օգտագործելը կարող է հանգեցնել խռմփոցի, ինչպես նաև առաջացնել կարճատև, բայց կյանքի համար շատ վտանգավոր շնչառության կանգ:

Ըստ սոմնոլոգի՝ ալկոհոլի, ավելի ճիշտ՝ էթանոլի ազդեցության տակ, մարդու բոլոր մկանները, այդ թվում՝ դիֆրագմը, հանգստանում են։ Նման իրավիճակներում շնչառական ակտիվությունը վատանում է և առաջանում է թթվածնի սուր անբավարարություն։ Թթվածնի պակասը վտանգավոր է, քանի որ հենց այս ֆոնի վրա են առաջանում ինֆարկտները և ինսուլտները:

Կուդինովը խորհուրդներ է տվել, որոնք հատկապես արդիական կլինեն ամանորյա տոներին՝ փորձագետը խորհուրդ է տվել ալկոհոլ չխմել քնելուց առնվազն 4 ժամ առաջ։ Սա վերաբերում է ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ ախտորոշված ​​սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին։

 

Նյութը սիրով ձեզ համար հրապարակման պատրաստեց Goodblog.am-ը

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ