Բժիշկը զգուշացրել է մահացու հիվանդության առաջին ախտանիշների մասին

Շատ դեպքերում աչքի քաղցկեղն աննկատ է մնում վաղ փուլերում, իսկ առաջին լուրջ նշանները հայտնվում են հիվանդության առաջընթացի հետ մեկտեղ: Ուռուցքաբան Անտոն Իվանովը նշել է, թե որ նշաններ են օգնում հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում:

Հիվանդության ախտանշանները կարող են տարբերվել՝ կախված ուռուցքի տեսակից։ Եթե չարորակ բջիջները ազդում են ծիածանաթաղանթի վրա, դրա վրա առաջանում են բծեր կամ հանգույցներ։

Աչքերի գույնի փոփոխությունը նույնպես վկայում է հիվանդության մասին: Կոպերի մելանոմայի դեպքում ծիածանաթաղանթի վրա մուգ կետեր են ձևավորվում։ Բացի այդ, շատ հիվանդներ դժգոհում են կրկնակի տեսողությունից, նշել է նա։

Բժիշկը հավելել է, որ աչքի քաղցկեղի ընդհանուր ախտանշանները ներառում են կարմրություն, վարակիչ և բորբոքային հիվանդություններ, լայնացած բիբ։ Բացի այդ, քաղցկեղի մասին կարելի է կասկածել, եթե տեսողությունը վատանում է, աչքերը արագ հոգնում են, և ցանցաթաղանթի անջատում է նկատվում, նշել է Իվանովը։

Աչքի չարորակ գոյացության զարգացումն առավել հաճախ հրահրում են ռադիոակտիվ արտանետումները, անբարենպաստ էկոլոգիան, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, անորակ կոսմետիկայի օգտագործումը և քաղցկեղածին սննդի օգտագործումը։ Բացի այդ, որոշ մարդկանց մոտ գենետիկ նախատրամադրվածության պատճառով աչքի քաղցկեղի ավելի մեծ ռիսկ կա, եզրափակել է ուռուցքաբանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ