Արտահերթ լուր. Ադրբեջանը պահանջում է անհապաղ իրեն հանձնել Հայաստանի գյուղերը

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն առ այսօր 7 հանդիպում են անցկացրել. այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորիչ դաշտի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում
հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»։

«Ադրբեջանի Հանրապետությունը, չճանաչելով դա, պահանջում է ազատել «իր» 4 «օկուպացված» (չակերտները՝ Tert.am) գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն «անհիմն» (չակերտները՝ Tert.am) է հայտարարել, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են։ Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական» (չակերտները՝ Tert.am) գյուղերին, ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին «անվիճելի է» (չակերտները՝ Tert.am), և դրանք «ենթակա են անհապաղ ազատման» (չակերտները՝ Tert.am)։ Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային» (չակերտները՝ Tert.am) գյուղերի ազատման հարցը», — ասվում է մեկնաբանությունում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ