Ինչ չի կարելի անել Զատկի տոնին

Միացրեք մեզ Telegram-ում

1.Զատկի տոնին չի կարելի աշխատել։ Իրականում եկեղեցին չի արգելում աշխատել այդ օրը, սակայն այն աշխատանքը, որը կարող եք մեկ այլ օր անել, պետք չէ Զատկի տոնին անել։ Պետք չէ տնային խնդիրներով զբաղվել՝ լվացք անել, ինչ-որ բան պատրաստել և այլն։ Եկեղեցականները նշում են, որ խիստ արգելքներ չկան, սակայն ցանկալի չէ այդ օրն ինչ-որ աշխատանք կատարել, քանի որ այդ օրը մեծագույն տոն է։


Օրվա աստղագուշակ


2. Զատկի տոնին չի կարելի այցելել գերեզմանատուն։ Զատիկը բարության, ուրախության ու լույսի տոն է։ Այս օրը Քրիստոսը հարություն է առել մեռյալների միջից։ Ընդունված է կարծել, որ եթե մարդը նոր է մահացել, այս օրը պետք է գնալ գերեզման։ Իրականում դա սխալ է։ Գերեզմանատուն կարելի է այցելել միայն հաջորդ օրը, որը համարվում է մեռելոց։

3.Զատկի տոնին չի կարելի տխրել ու վատ տրամադրություն ունենալ։ Զատիկն ուրախության տոն է, այդ պատճառով էլ տխրությունն ու սուգն արգելվում է։ Այս տոնին պետք է ազատվել բացասական բոլոր մտքերից ու էներգիայից։ Ինչպես նաև` չի կարելի հայհոյել ու վիճել։

4.Զատկի տոնին չի կարելի դեն նետել ավելացած ուտելիքը։ Որպես կանոն` տոնական սեղանին սնունդ է մնում, որը չի օգտագործվել։ Պետք չէ դեն նետել այն, ինչ ավելացել է։ Այս օրն ընդունված է սննդի մնացորդները կենդանիներին ու թռչուններին տալ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog