Ֆիլադելֆիայում տեխնոգեն աղետ է տեղի ունեցել․ ենթադրաբար, պայթել է վառելիքի բեռնատարը․ այս մասին հաղորդում է Guardian-ը։
Օրվա աստղագուշակ
Միջադեպը տեղի է ունեցել Ֆիլադելֆիան հյուսիսային արվարձանների հետ կապող մայրուղու մի հատվածում։ Վթարի վայրից կիլոմետրերով նկատվում են սև ծխի ամպեր: Արդյունքում փլուզվել է ամենաբանուկ մայրուղու մի հատվածը։
Այս պահին զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։
Տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջիգը խոստովանել է, որ միջադեպը «զգալի հետևանքներ» կունենա Ֆիլադելֆիայի և ամբողջ տարածաշրջանի համար: Մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, գտնվում է հյուսիսարևելյան Ֆիլադելֆիայի խիտ բնակեցված տարածքում և քաղաքը կապում է նրա հյուսիսային արվարձանների հետ։
«Մենք փորձում էինք հանգցնել կրակը: …Դա դասակարգել ենք որպես վտանգավոր նյութերով հրդեհ, քանի որ ստացել ենք հաղորդում, որ դա կարող էր լինել վառելիքի բեռնատար կամ նման բան»։
Երթևեկությունը երկու ուղղություններով արգելափակվել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ՝