ԲԱՑԱՌԻԿ. Համացանցում է հայտնվել «Օրենքով Գող» Դեդ Հասանի հուղարկավորության կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2013թ. հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում` Պովարսկայա փողոցում սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «օրենքով գող» «Դեդ Հասան»։


Օրվա աստղագուշակ


«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուսոյանին գնդակահարել են տեղական ժամանակով ժամը 14։30 «Կարետնի դվոր» ռեստորանից դուրս գալիս, մարդասպանը օգտագործել է օպտիկական նշանառության սարքով հրացան։

Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքում ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, նա չորս դատվածություն ուներ, քրեական «կարիերան» սկսել էր դեռ 19 տարեկանից։

Հայտնի «օրենքով գող»-ի սպանությունից տարիներ անց համացանցում են հայտնվել նրա հուղարկավորության բացառիկ կադրերը, որը ներկայացնում ենք ստորև։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ